Հինգշաբթի, 25.04.2024, 15:50
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Մարտիրոս Սարյանի «Պարսկաստան» նկարը վերականգնվում է (տեսանյութ)
21:57
Մարտիրոս Սարյանի «Պարսկաստան» նկարը վերականգնվում է (տեսանյութ)
 «Պարսկաստան» նկար
Այս օրերին Սարյանի թանգարանում միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվում է «Պարսկաստան» նկարի վերականգնումը:

2006 թ. սկսած՝ Մ. Սարյանի տուն-թանգարանը գործունեություն է ծավալել իր ֆոնդերում պահվող, ժամանակի ընթացքում վնասված Սարյանի ստեղծագործությունների կոնսերվացման և վերականգնման նպատակով: Ազգային պատկերասրահի վերականգնման և կոնսերվացիայի բաժնի վարիչ Համլետ Մաթևոսյանի կողմից իրականացվել է մեկ տասնյակից ավելի գեղանկար աշխատանքների կոնսերվացում: Եթե ջրաներկով արված նկարների վերականգնումը բարդ չէ հայ ռեստավրատորների համար, ապա ժամանակակից տեմպերայի տեխնիկայով արված Սարյանի ստեղծագործությունների վերականգնումը ավելի բարդ է, որի իրականացման համար անհրաժեշտ էին հատուկ տեխնոլոգիաներ, նյութեր, սարքավորումներ և մասնագիտական փորձ։

«Պարսկաստան» նկարի վերանորոգումը բարդ է եղել, քանի որ նկարը վնասվել է դեռ նկարչի կենդանության օրոք, ջեռուցման խողովակի վթարի հետևանքով։ Նկարը էլ ավելի վատ վիճակում է հայտվել սխալ, ոչ մասնագիտական վերանորոգման պատճառով, որը, ըստ Մ.Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի, հայտնի չէ՝ երբ և ում կողմից է իրականացվել։

«Պարսկաստան» նկարի վերականգման հարցում հայերին օգնելու են եկել իտալացի փորձառու ռեստավրատորները՝ վերականգնող նկարիչ Լուչիանա Բիլիոտի ղեկավարությամբ։ Նկարի վերականգնողական աշխատանքներն իրականացվում են Իտալիայի արտաքին գործերի նախարարության «Փորձնական ծրագրի» շրջանակում։ 7 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը ղեկավարել է Միլանի հայկական մշակույթի փաստագրման և ուսումնասիրման կենտրոնի վերանորոգման բաժնի ղեկավար Գայանե Կազնատին։

Հիշեցնենք, որ «Փորձնական ծրագրի» շրջանակում կատարվել են նաև Մարմաշենի վերանորոգումը, Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնումը և Քոբայրի որմնանկարների ամրակայումը:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_25201.html





Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 929 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0