Ուրբաթ, 26.04.2024, 23:42
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » Մատենադարանի նոր մասնաշենքը կբացվի սեպտեմբերի 21-ին
18:33
Մատենադարանի նոր մասնաշենքը կբացվի սեպտեմբերի 21-ին
Մատենադարան
Հնագույն ձեռագրերի երևանյան ինստիտուտի՝ Մատենադարանի նոր շենքը կբացվի սեպտեմբերի 21-ին, շաբաթ օրը Ծաղկաձորում պատասխանելով Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հարցերին՝ տեղեկացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդ ժամանակ Մատենադարանի նոր շենքում ամբողջությամբ ամփոփված կլինի դարերի ընթացքում, նաև` եկեղեցու մասով եղած հսկայական գրականությունը», - ասել է նախագահը:

Նրա խոսքերով՝ այդ գրականությունն ուսումնասիրման կարիք ունի, այդ գրականությունն ուրիշների հետ հաղորդակցման անհրաժեշտություն ունի, և պետությունը գնալով այս խնդիրները դարձնելու է ավելի առօրեական:

Պատասխանելով հոգևոր թեմայով Հայաստանում օլիմպիադայի անցկացման անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ նախագահը նշել է, որ սա լավ  առաջարկ է, քանի որ Հայաստանում բոլոր աշակերտներն ուսումնասիրում են հայ եկեղեցու պատմություն, և այս թեմայով օլիմպիադայի անցկացումը բավականին ակտուալ կլինի:

Մատենադարանի՝ 11 հազար քմ մակերես ունեցող նոր մասնաշենքի կառուցման մեջ ներդրվել է ավելի քան 11 մլն դոլար, որից 7 մլն դոլարը հատկացրել է ռուսաստանահայ Սամվել Համբարձումյանը:


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/arm1/20110725/42495379.html

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 1231 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մատենադարան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0