Ուրբաթ, 26.04.2024, 11:43
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 21 » Մատենադարանը համալրվեց բացառիկ նմուշներով
12:10
Մատենադարանը համալրվեց բացառիկ նմուշներով
Մատենադարան
Այսօր Մատենադարանում տեղի ունեցավ արվեստի բացառիկ հավաքածուների նվիրաբերման շնորհանդեսը, որի ընթացքում ազգային մայր ձեռագրատանը հանձնվեցին, մասնավորապես, 1632 թվագրությամբ և XIII դարի մեծարժեք երկու Ավետարան: Մատենադարին ընծայաբերվեց նաև XVIII դարի բարձրարվեստ գրչության մի Ղուրան, հայ մեծանուն գրող Ե.Չարենցի ձեռագրերի բացառիկ հավաքածուն, որն ընդգրկում է մեծ բանաստեղծի 47 ինքնագիր բանաստեղծությունները, նամակները, հեղինակային ձևավորմամբ` «Մանկական տաղարան»գրքի շապիկը և այլն, ինչպես նաև գործեր, որոնք հեղինակը երկնել է իր կյանքի վերջին ողբերգական տարիներին, նաև Գուրգեն Մահարու` Չարենցին նվիրված բանաստեղծությունը:
 
Նվիրաբերված թանկարժեք հավաքածուների թվում էին նաև հայտնի նկարիչ Վ.Սուրենյանցի մեծարժեք 23 գծանկարներ` ամփոփված մի տետրակի մեջ:
 
Մատենադարանի տնօրեն Հ.Թամրազյանի խոսքով` հերթական հայանվեր նախաձեռնությունը կյանքի է կոչվել հայ բարերարների` մասնավորապես «Փյունիկ» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Պարոն Թամրազյանը երախտիքի խոսք ուղղեց և խորհրդանշական նվերներ հանձնեց հիմնադրամի համանախագահներ Գաբրիել Չեմպերճյանին ու Լևոն Սարգսյանին: Բարեգործական կազմակերպության ղեկավար Լևոն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ իրենց հիմնադրամի նախաձեռնությունների շրջանակն առավել ընդգրկուն է, սակայն Մատենադարանին շարունակաբար ցուցաբերվող օժանդակությունը ծրագրային հիմնական ուղղություններից է: Նրա խոսքով` Մատենադարանը ազգային ու պետական եզակի կառույց է, որտեղ պետք է մեկտեղվեն հայոց հնագույն վավերագրերն ու մատյանները: Միաժամանակ Լևոն Սարգսյանը կոչ արեց ներկաներին հնարավորության դեպքում նպաստել նոր հավաքածուների հայտնաբերման ու ձեռքբերման գործընթացին:


Աղբյուր`http://mardik.am/am/news/2011/07/20/matenadaran-2007

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 779 | Ավելացրեց: admin | Տեգեր: Եղիշե Չարենց, Մատենադարան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0