Երեքշաբթի, 06.12.2022, 06:59
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 20 » Մայր Աթոռի արձագանքը Սամվել Կարապետյանի խեղաթյուրված հայտարարությանը
14:19
Մայր Աթոռի արձագանքը Սամվել Կարապետյանի խեղաթյուրված հայտարարությանը
Տ. Վահրամ քահանա Մելիքյան
Սամվել Կարապետյանի և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կատարած հայտարարության առնչությամբ ցանկանում եմ նշել հետևյալը: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը խստորեն դատապարտում է այդ հանդուգն հայտարարությունները, որոնցով մեղադրանքներ են հնչում Հայ Եկեղեցու հասցեին և վերագրումներ կատարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Պրն. Սամվել Կարապետյանն ամբողջությամբ խեղաթյուրված է ներկայացնում զրույցը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Անամոթություն և լկտիություն է եկեղեցիների և սրբավայրերի պահպանության առնչությամբ ավելի ցավսիրտ ներկայանալ, քան Ամենայն հայոց կաթողիկոսը կամ որևէ թեմակալ առաջնորդ և եկեղեցական:

Նորին Սրբության ուշադրության ներքո են բոլոր վանքերն ու եկեղեցիները, սակայն Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ի վիճակի չէ բոլոր վանքերի նորոգությունը միաժամանակ իրագործել և բազմիցս այդ մասին ասվել է, որ մեր հոգևոր ժառանգության պահպանությունն կարելի է իրականացնել միայն պետության հովանավորությամբ և աջակցությամբ: Այդուհանդերձ Մայր Աթոռն իր սուղ միջոցներով հանդերձ հետամուտ է նորոգության առավել կարիքի մեջ գտնվող վանքերի ու եկեղեցիների: Իսկ նորոգված և այսօր նորոգվող տաճարները, ինչպես օրինակ` Գեղարդավանքը, Հառիճավանքը, Սաղմոսավանքը, Նորավանքը, Խոր Վիրապը, Ապարանի Ս. Խաչը, Տաթևը և բազում այլք, խոսուն վկայությունն են հնչող մեղադրանքների անհեթեթության:
Տ. Վահրամ քահանա Մելիքյան


Աղբյուր`http://www.emedia.am/?module=article&utility=show_article&id_article=3402&lang=am

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 654 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սանահին, Տ. Վահրամ քահանա Մելիքյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0