Ուրբաթ, 26.04.2024, 23:47
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 8 » Մայր Աթոռը կամ Մշակույթի նախարարությունը ստում է. «Չե՛նք լռելու» (տեսանյութ)
17:32
Մայր Աթոռը կամ Մշակույթի նախարարությունը ստում է. «Չե՛նք լռելու» (տեսանյութ)
 «Չե՛նք լռելու»
«Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կրկին անդրադարձել է Հայաստանում հուշարձանների պահպանության խնդրին։ Նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել՝ հիշեցնելով վերջերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնի տնօրեն Վահրամ Մելիքյանի հայտարարությունը և Մշակույթի նախարարության արձագանքը, և նշում է, որ կամ Մշակույթի նախարարությունն է ստում, կամ Մայր Աթոռի ներկայացուցիչը` հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանման հարցին նայելով մատների արանքով:

«Հուլիսի 20-ին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում (http://www.mediamax.am/am/news/interviews/1822/) Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի տնօրեն Վահրամ Մելիքյանը հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Ժամանակին Վեհափառ Հայրապետը դիմում էր կատարել Հուշարձանների պահպանության գործակալություն, որպեսզի այնտեղ պատրաստվեն պատմա-մշակութային կարեւորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները եւ փոխանցվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` դրանց հիման վրա հայթայթելու անհրաժեշտ միջոցները: Այս առնչությամբ գործակալությանը հանձնարարական էր տրվել նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ցավոք, Մայր Աթոռի դիմումն ընթացք չստացավ, եւ որեւէ նախագիծ առ այսօր Մայր Աթոռին չի փոխանցվել»:

Այս հայտարարության առնչությամբ «Չենք լռելու»-ն խնդրանքով դիմեց Մշակույթի նախարարությանը, ում ենթակայության տակ է գտնվում Հուշարձանների պահպանության գործակալությանը, պարզել Կաթողիկոսի խնդրանքը և այն ժամանակվա նախագահի հանձնարարականը չկատարելու պատճառը:

Օգոստոսի 5-ին Մշակույթի նախարարությունը տարածեց այս հաղորդագրությունը. (http://www.mincult.am/1/am/?module=news&mid=2&id=3043). «Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Միքայելյանի մամուլին արված այն հայտարարության առնչությամբ, թե դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն, որպեսզի «...պատմամշակութային կարևորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները փոխանցվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին...», հայտնում ենք, որ նշյալի վերաբերյալ որևէ գրություն կամ գրավոր հանձնարարական չի եղել»:

Ակնհայտ է, որ կա՛մ Մշակույթի նախարարությունը, կա՛մ Մայր Աթոռի ներկայացուցիչը ստում է` հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանման հարցին նայելով մատների արանքով:

Այս «տուն-տունիկին» զուգահեռ, Հայաստանի ողջ տարածքում շարունակում են անտերության մատնված «ինքնաոչնչացվել» մեր հնադարյա սրբավայրերը»,- ասվում է նախաձեռնության հաղորդագրությունում:

Նախաձեռնությունը պատրաստել է սլայդշոու կործանման եզրին հայտնված վանքերի և եկեղեցիների վերաբերյալ: «Տեսանյութում ներկայացված են բացառիկ կադրեր, որոնք հնարավորություն են տալիս պատկերացնելու, թե ինչպիսի՛ արժեքի կորստյան վտանգի առջև է այսօր կանգնած հայ ժողովուրդը»,- ասվում է հաղորդագրությունում:


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/08/monuments/





Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 688 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձե | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0