Շաբաթ, 27.04.2024, 03:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » Մեծ համերգ Փրովիդենսում` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին
14:24
Մեծ համերգ Փրովիդենսում` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին
Ռուբեն Փաշինյան
Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Փրովիդենս քաղաքի (Ռոդ Այլենդ նահանգ) խոշորագույն` Սուրբ Պետրոս եւ Պողոս տաճարում տեղի կունենա Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո եւ տոնական համերգ:

Նահանգապետի, սենատորների, կոնգրեսականների, քաղաքապետերի ներկայությամբ կայանալիք մեծ համերգին կմասնակցեն նահանգի սիմֆոնիկ նվագախումբը, երկու երգչախումբ Ռոդ Այլենդից եւ Մասաչուսետսից, ինչպես նաեւ հայտնի մեներգիչներ «Մետրոպոլիտեն Օպերայից», ինչպես նաեւ Նյու Յորքից, Բոստոնից եւ այլ քաղաքներից: Առաջին անգամ կկատարվեն նաեւ հայ կոմպոզիտորների` տարեդարձի կապակցությամբ հատուկ գրված, ստեղծագործություններ:

Ինչպես «ՆՏ»-ին հայտնեց Ռուբեն Փաշինյանը, համերգի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանն ասել է, որ տոնական միջոցառումն իր մասշտաբով կլինի աննախադեպ եւ կդառնա ամենախոշորը ԱՄՆ Արեւելյան ափին:

Բազմահազարանոց դահլիճի մուտքն ազատ է լինելու Հայաստանի արվեստի հետ ծանոթանալու ցանկություն ունեցողների համար: Երեկոյին ակնկալվում են ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանի, Ռոդ Այլենդի նահանգապետի եւ այլ քաղաքական գործիչների ելույթներ:

Համերգի ավարտին տեղի կունենա ընդունելություն` ի պատիվ Հայաստանի անկախության 20-ամյակի:


Աղբյուր`http://nt.am/newsday.php?p=0&c=0&t=0&r=0&year=2011&month=07&day=30&shownews=1049687&LangID=4#1049687

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 670 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ռուբեն Փաշինյան, ԱՄՆ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0