Ուրբաթ, 29.03.2024, 18:16
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » Մեծամորի հնագիտական արժեքները կցուցադրվեն Նյու Յորքի համալսարանում
00:15
Մեծամորի հնագիտական արժեքները կցուցադրվեն Նյու Յորքի համալսարանում
 Մեծամորի հնագիտական արժեքները կցուցադրվեն Նյու Յորքի համալսարանում
 «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մոտ ժամանակներս կատարվելու են պեղումներ: Այդ մասին լրագրողներին այսօր հայտնեց Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը: Փիլիպոսյանը նաև հավելեց, որ առաջին հերթին պետք է մաքրման աշխատանքներ կատարվեն արգելոցի տարածքում գտնվող բրոնզեդարյա դամբարանադաշտում:

Բացի դրանից, կթարմացվի թանգարանի մշտական ցուցադրությունը: Փիլիպոսյանը նշեց նաև, որ թանգարանի մի շարք նմուշներ 2013 թ-ի վերջին կամ 2014 թ-ի սկզբին կներկայացվեն Նյու Յորքի համալսարանում, կհրատարակվեն գիտական աշխատություններ և կատալոգ:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց - թանգարանը հիմնադրվել է 1969թ. Մեծամոր բնակատեղիի տարածքում: Թանգարանում պահվում են 26 հազարից ավելի թանգարանային առարկաներ, այդ թվում իրենց տեսակի մեջ եզակի նմուշներ, որոնք պեղվել են բացառապես Մեծամոր հնավայրի տարածքից:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75385/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 797 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մեծամոր, Նյու Յորք | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0