Չորեքշաբթի, 24.04.2024, 22:57
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 25 » Մեծ շուքով նշվեց "Ալիք" օրաթերթի 80-ամյակը (տեսանյութեր)
21:49
Մեծ շուքով նշվեց "Ալիք" օրաթերթի 80-ամյակը (տեսանյութեր)
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած` "Հայաստանում Իրանի հայ համայնքի օրեր" ծրագրի շրջանակներում մեծ շուքով նշվեց "Ալիք" օրաթերթի 80-ամյակը:

Հոբելյանի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքն ընթերցեց ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը` շեշտելով, որ այս հոբելյանը շնորհավորում են նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, դեսպաններ և անվանի շատ այրեր:

Ներկաներին ողջունեց և "Ալիք" օրաթերթին ու նրա խմբագրակազմին "ևս 80 և 800 տարի գոյատևում" մաղթեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հ.Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով պարգևատրեց "Ալիք" օրաթերթի արտոնապետ Ալբերտ Աճեմյանին, իսկ ներկայիս խմբագրապետ Դերենիկ Մելիքյանին` "Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Հայաստան-Սփյուռք գործակցության և կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի, Իրանի հայ համայնքի բարգավաճման և "Ալիք" օրաթերթի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ», պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության "Վիլյամ Սարոյան" մեդալով:

Հանդիսավոր երեկոյին մասնակցում էին դեսպաններ, "Ալիք" օրաթերթի նախկին խմբագիրներ Սեդա Դավթյանը, Նորայր Էլսայանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւ այլք:

 ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին շնորհակալագիր հանձնեց "Ալիք" օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը:

Տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից։


Աղբյուր`http://www.report.am/news/culture/aliq-80-b.html







Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 1206 | Ավելացրեց: admin | Տեգեր: Կոմիտասի անվան կամերային երաժշտությ, Ալիք օրաթերթ, Դերենիկ Մելիքյան, Հրանուշ Հակոբյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0