Ուրբաթ, 29.03.2024, 04:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 8 » Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլը
17:40
Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլը
 Արի տուն
Երեւանում այսօր մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլը: Վեցրերորդ փուլի շրջանակներում աշխարհի 12 երկրներից Հայաստան են ժամանել 105 պատանիներ եւ երիտասարդներ: Նրանք ներկայացնում են Չեխիան, Հոլանդիան, Գերմանիան, Բելգիան, Մակեդոնիան, Բուլղարիան, Իրանը, Ուկրաինան, Բելառուսը, Թուրքմենստանը, Ռուսաստանը, Վրաստանը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ Հայաստանում նրանց բավական հագեցած օրեր են սպասվում: Ծրագրի մասնակիցները 14 օրվա ընթացքում կլինեն Հայաստանի պատմամշակութային, գեղատեսիլ վայրերում, թանգարաններում, ինչպես նաեւ վերջին մեկ շաբաթը հյուրընկալող ընտանիքի երեխայի հետ կլինեն ճամբարում: Այդ օրերին նաեւ բազմաթիվ հանդիպումներ կկազմակերպվեն հայտնի մարդկանց հետ:

«Համոզված եմ, որ այս 14 օրերն անակնկալներով լի են լինելու: Երեխաները կապվելու են իրենց հայրենի հող ու ջրի հետ եւ գնալու են իրենց երկիր' վերադառնալու ակնկալիքով»,-ասաց Հ. Հակոբյանը' հավելելով, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին Հայաստանում միշտ սպասում են:

Նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր մարզերին, համայնքներին, հյուրընկալող ընտանիքներին, որոնք ակտիվ մասնակցություն են ցուցաբերում եւ ջերմ ընդունելություն կազմակերպում:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660639/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 626 | Ավելացրեց: admin | Տեգեր: Երևան, Արի տուն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0