Հինգշաբթի, 28.03.2024, 17:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 17 » Մեկնարկեց Պ. Լիսիցյանի եւ Տ. Սազանդարյանի անվան` մեներգիչների դասական երգեցողության հանրապետական մրցույթը
18:24
Մեկնարկեց Պ. Լիսիցյանի եւ Տ. Սազանդարյանի անվան` մեներգիչների դասական երգեցողության հանրապետական մրցույթը
Պավել ԼիսիցյանԵրեւանում այսօր մեկնարկեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ, պետական մրցանակի դափնեկիրներ Պավել Լիսիցյանի եւ Տաթեւիկ Սազանդարյանի անվան' մեներգիչների դասական երգեցողության հանրապետական մրցույթը: Այն կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, մրցույթն անցկացվում է արդեն 5-րդ անգամ: Առաջին մրցույթը կազմակերպվել է 2000 թվականին:

«Պավել Լիսիցյանն ու Տաթեւիկ Սազանդարյանը օպերային թատրոնի մեծություններ են: Նրանց անվան այս մրցույթը նպատակ ունի դասական երաժշտարվեստի ասպարեզում հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտել: Սրանով փորձ է արվում բարձրացնելու դասական երգեցողության մակարդակը»,- ասաց Դ. Ղազարյանը: Նրա խոսքով' նախորդ տարիներին անցկացված մրցույթների մասնակիցներից ոմանք այսօր օպերային թատրոնի առաջատար երգիչներից են: Մի շարք մասնակիցներ ստացան ՀՀ նախագահի հատուկ մրցանակը:

Մրցույթին հայտ է ներկայացրել 57 մասնակից' Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայից եւ կոնսերվատորիայի երիտասարդ այլ երգիչ-երգչուհիներ' այդ թվում ՀՀ մարզերից' Կոտայքից, Սյունիքից, Վայոց ձորից, ինչպես նաեւ Արցախից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից: Մասնակիցների թվում կան նաեւ ազգությամբ ոչ հայ երիտասարդներ:

Այսօր անցկացվեց վիճակահանությունը, որի արդյունքում որոշվեց, թե մասնակիցները որ օրն են ելույթ ունենալու: Մրցույթի հաղթողների համար սահմանվում են մրցանակներ' կանանց եւ տղամարդկանց համար առանձին-առանձին: Առաջին մրցանակի համար նախատեսված է դիպլոմ եւ 300 հազար դրամ պարգեւ, երկրորդ մրցանակի համար' դիպլոմ եւ 250 հազար, իսկ երրորդ մրցանակի համար' դիպլոմ եւ 200 հազար դրամ:

Սահմանված են նաեւ հատուկ մրցանակներ: Ամենաերիտասարդ մասնակցին կտրվի «Հույսի մրցանակ»' 100 հազար դրամական պարգեւով: Նույնքան դրամական պարգեւ կտրվի Կոմիտասի ստեղծագործության, Պ. Լիսիցյանի, Տ. Սազանդարյանի, ինչպես նաեւ Միհրան Երկաթի երկացանկերից լավագույն կատարման համար: Լավագույն կոնցերտմայստերի համար սահմանված է 50 հազար դրամի չափով դրամական պարգեւ:

Մրցույթը կավարտվի գալա համերգով:

 
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/655902/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 684 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0