Հինգշաբթի, 25.04.2024, 18:43
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 7 » Մեր շինարարությանը նայելիս տեսնում ենք՝ ինչ թափթփված ժողովուրդ ենք. Սամվել Սևադա
15:40
Մեր շինարարությանը նայելիս տեսնում ենք՝ ինչ թափթփված ժողովուրդ ենք. Սամվել Սևադա
 Սամվել Սևադա
Այս երկրում, ցավոք, ամեն ինչ կամայական է արվում: Գալիս է ղեկավար, որը մենակ նստում և որոշումներ է կայացնում: Դրա համար, սակայն, կա քաղաքաշինական խորհուրդ, որը չի գործում հենց այդ նույն կամայականությունների պատճառով: «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց գեղանկարիչ, Երևանի նախկին գլխավոր նկարիչ Սամվել Սևադան՝ անդրադառնալով Facebook-յան «Պահպանե՛նք Աֆրիկյանների տունը» նախաձեռնության անդամների գործունեությանը, որոնք փորձում են փրկել 19-րդ դարում Աֆրիկյան ընտանիքի կառուցած շինությունը և թույլ չտալ այն քանդել:

«Երևանը շատ խայտաբղետ տեսք ունի: Հյուսիսային պողոտան մեր քաղաքի դեմքին ոչինչ չավելացրեց»,- ցավով նշեց Ս.Սևադան՝ ավելացնելով, որ հին Երևանից այսօր գրեթե բան չի մնացել:

Նրա խոսքով, հրաշալի կլիներ, եթե կենտրոնական փողոցներից մի երկուսն ազատեին ու հին, համարակալված տները բերեին ու կառուցեին Հյուսիսային պողոտայի տեղում կամ գոնե պահեին 1940-1950-ականների շենքերի մոտիվը:

«Եթե քաղաքաշինական խորհուրդը որոշում է, որ այդ եկեղեցին այդտեղ չպետք է լինի, ուրեմն չպետք է լինի: Շինարարությունն էլ մտածողության արտահայտություն է: Հիմա մեր շինարարությանը նայելիս տեսնում ենք՝ ինչ թափթփված ժողովուրդ ենք»,- հավելեց Ս.Սևադան:

Գեղանկարիչը մտադիր է հրատարակել մի ալբոմ, որտեղ զետեղված կլինեն այդ թվականներին կառուցված «արտակարգ գեղեցիկ» շենքերի լուսանկարները:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_29191.html

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 952 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սամվել Սևադա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0