Չորեքշաբթի, 24.04.2024, 05:29
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 26 » Մետրոյի հարևանությամբ հյուրանոցի կառուցումը դեռևս գաղափար է. Հրաչ Պողոսյան
16:35
Մետրոյի հարևանությամբ հյուրանոցի կառուցումը դեռևս գաղափար է. Հրաչ Պողոսյան
 Մետրոյի հարևանությամբ հյուրանոցի կառուցում
Ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով Հանրապետության հրապարակի մետրոյի անմիջական հարևանությամբ հյուրանոց կառուցելու փաստին, ասաց, որ նախագիծը բավական փոփոխվել է, քանի որ «առանձին մարդիկ» խոսել են Նարեկ Սարգսյանի հետ, խորհուրդներ տվել շենքի ճակատների լուծման առնչությամբ։

«Նայել ենք էսքիզային տարբերակը՝ այն, ինչ ներկայացվել է, որոշ փոփոխությունների ենք ենթարկել. այժմ ներկայացված տարբերակն ընդունելի է»,- ասաց ճարտարապետը՝ տեղեկացնելով, որ անգամ Ջիմ Թորոսյանն ու քաղաքային խորհրդի անդամների մեծ մասը հավանություն են տվել 100 տեղանոց հյուրանոցի կառուցմանը։

«Շենքը փոքրացվել է, ու որպեսզի մետրոյի կլոր անցքը երևա, շենքի տակ մեծ բացվածքներ են արվել, որ մարդիկ հանգիստ ելումուտ անեն»,- նշեց Հ.Պողոսյանը՝ հավելելով, որ «հյուրանոցի կառուցումը դեռևս գաղափար է»։

Նա նաև տեղեկացրեց, որ քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել է բավարարել Արա Աբրահամյանի՝ Մանկական աշխարհի կողքին շինության կառուցումը։ «Դա ընդհանրապես չընդունվեց, քանի որ ազդում էր հրապարակի կառուցապատման վրա»:

Թե քանի հարկ է ունենալու հյուրանոցը, ճարտարապետը դժվարացավ ասել, սակայն նշեց, որ հարկայնությունը Նալբանդյանի կողմից պետք է իջեցվի, որ հավասարվի 1950-ականներին կառուցված շենքին, իսկ գլխավոր պողոտայի կողմից պետք է լինի կառավարական 3-րդ շենքի բարձրության։

Ինչ վերաբերում է ավտոկանգառին, ապա նա ասաց, որ հյուրանոցը չի ունենա ավտոկանգառ, սակայն քաղաքի գլխավոր հրապարակի լուծումներով՝ Վերնիսաժի հարևանությամբ (շատրվանների տակ) նախատեսվում է կառուցել ավտոկանգառ։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_society_27763.html


Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 793 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հրաչ Պողոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Shaka   (05.01.2014 05:28) [Նյութ]
IJWTS wow! Why can't I think of thnigs like that?

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0