Հինգշաբթի, 28.03.2024, 19:07
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 20 » Մետրոյի տեղանքը բոլորովին հարմար չէ հյուրանոցի կառուցման համար. Սաշուր Քալաշյան
15:00
Մետրոյի տեղանքը բոլորովին հարմար չէ հյուրանոցի կառուցման համար. Սաշուր Քալաշյան
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայանի հարակից 5853 քմ տարածքը
Երեկ կառավարությունը որոշում է ընդունեց, համաձայն որի՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայանի հարակից 5853 քմ տարածքը կառուցապատման իրավունքով 99 տարի ժամկետով տրամադրվեց Երևանի քաղաքապետարանին՝ 2011-2014-ին ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Մասնավորապես, նախատեսվում է կառուցել միջազգային դասի («չորսաստղանի»-ից ոչ պակաս) հյուրանոցային համալիր:

«Առաջին լրատվական»-ը ճարտարապետ Սաշուր Քալաշյանից փորձեց ճշտել՝ որքանո՞վ է նպատակահարմար ու հնարավոր մետրոյի շրջակայքում հյուրանոցային համալիր կառուցելը:

«Քաղաքաշինական խորհրդում ես ասել եմ, որ դեմ եմ: Տեղանքը բոլորովին հարմար չէ նման կառույց անելու համար այն տարբերակով, որ իրենք են առաջարկում: Քննարկման դրվել է հյուրանոցի կառուցման հարցը, բայց Նալբանդյան փողոցի, գլխավոր պողոտայի կարմիր գծերով անկյունաձև շենքը, որի առաջին հարկը պետք է զբաղված չլինի, որ մետրոյի մուտքը չփակվի, իսկ դա նշանակում է, որ դա անիմաստ ծախսած փող է: Այդտեղ ութհարկանի հյուրանոց չի տեղավորվի, որովհետև տեղանքը լայնք չունի: Մետրոն չի թողնում, որ այն լայնք ունենա»,- ասաց ճարտարապետը:

Նրա խոսքով՝ այդպիսի հյուրանոց չի կարող գոյություն ունենալ: Իսկ դա նշանակում է, որ կարվի ոչ թե այդ, այլ բոլորովին մեկ այլ նախագիծ, որն «ամենևին էլ ընդունելի չի լինի»:

«Իմ կարծիքով՝ դա աչքակապոց է: Սա ընդամենը մի արձանագրություն էր, որ իբր համաձայնություն է եղել, հետագայում էլ ուրիշ բան կսարքեն , էլի կասեն՝ համաձայնել էին: Ո՞վ է հիշում, թե ինչին է համաձայնել»,- ասաց Ս. Քալաշյանը:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30617.html

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 800 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սաշուր Քալաշյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Rahul   (11.10.2012 20:39) [Նյութ]
I feel sastiifed after reading that one.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0