Շաբաթ, 27.04.2024, 09:24
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմը՝ «DED_005»
17:35
Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմը՝ «DED_005»
Մհեր Մկրտչյան
Հունիսի 30–ից սկսվում են սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի սյուժեն պտտվում է 70-ամյա թոշակառու Օլեգ Ստեպանովիչի՝ «քայլող ստի դետեկտորի»  (ով իր ողջ կյանքի ընթացքում լրտեսներ և դավաճաններ է բացահայտել) և նրա թոռան՝ Անդրեյի շուրջ։

Երբ ժամանակակից պապը խելագարվում է ձանձրույթից՝ Մոսկվայի այգիներում կարապներ կերակրելով, այդ ժամանակ  Երևանում  Անդրեյը ծանոթանում և սիրահարվում է հարևանուհուն՝ հմայիչ ուսանողուհի Աննային: Մհեր Մկրտչյանը իր նոր ֆիլմի մասին ասում է.

–Ցանկանում եմ նկարել գեղեցիկ սիրո պատմություն, թե ինչպես է  ռուս դիվանագետը, աշխատելով Հայաստանում, սիրահարվում մի գեղեցիկ հայ աղջկա: Ես կարող եմ կատակել և հումորով ներկայացնել մեր ազգային կոլորիտն այնպես, որ կատակից հետո չամաչեմ, այլ հպարտանամ մեր կոլորիտով: Դա բարդ բան չէ, պարզապես պետք չէ միավորներ հավաքել ստորացման միջոցով: Ֆիլմն ուղղված է հիմնականում ռուսական լսարանին: Պետք է ներկայացնել իրականը։

Նշենք, որ Ֆիլմում նկարահանվում են հայ և ռուս դերասաններ Սերգեյ Շակուրովը, Վախթանգ Կիկաբիձեն, Թամարա Պետրոսյանը, Կոնստանտին Յուշկևիչը, Հրանտ Թոխատյանը, Սերգեյ Ստեպանչենկոն, Տատյանա Լուտաևան, Դմիտրի Մարյանովը և այլոք:

Ֆիլմի նախնական անունը «DED_005» է:

Լիլիթ Խաչատուրյան


Աղբյուր`http://1lur.am/am/?p=35587

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 722 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0