Ուրբաթ, 29.03.2024, 18:30
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » «Մի բան կորցնում ես, որ մեկ ուրիշ բան գտնես»
21:36
«Մի բան կորցնում ես, որ մեկ ուրիշ բան գտնես»
Լեւոն Շարաֆյան
Մեր զրուցակիցը դերասան Լեւոն Շարաֆյանն է, ով արդեն 10 տարի բնակվում է ԱՄՆ-ում:


- Պարո`ն Շարաֆյան, երկար ժամակակ է` Հայաստանում չեք: Այստեղ Դուք զբաղված էիք թատրոնում, ֆիլմերում էիք նկարահանվում. ինչո՞ւ գնացիք:


-Կրիմինալ, քաղաքական, ստեղծագործական եւ այլ պատճառներ փնտրել պետք չէ. ամեն ինչ շատ պարզ է` շահեցի "Green cart", եւ երկար մտորումներից հետո որոշեցինք, որ ճիշտը գնալն է:

- Հայաստանյան սոցիալ-տնտեսական պայմանները դեր խաղացի՞ն Հայաստանից ԱՄՆ տեղափոխվելու Ձեր որոշման կայացման ճանապարհին:


- Առաջնահերթը փոքր տղայիս ուսումն էր եւ ապագան. այդ ժամանակ` տասը տարի առաջ, դժվար էր կանխորոշել որեւէ բան: Այդ ժամանակ ամեն ինչի հունից դուրս էր եկել, եւ ծայրը չէր երեւում... Իսկ տղայիս պետք էր նորմալ ուսում եւ ապագայի հեռանկար... Եվ մենք` ես եւ կինս, ով 30 տարի օպերայում էր աշխատում (բալետի կոնցերտմեյստեր), գտանք, որ սա Աստծո կողմից տրված առիթ է, եւ բաց թողնել չի կարելի: Այսպես, մենք մեկնեցինք ԱՄՆ: Հետո պարզվեց, որ մեր որոշումը ճիշտ էր... Տղաս դարձավ հագուստի դիզայներ, հիմա աշխատում է կինոյի ասպարեզում: Այս օրերին  նա  Երեւանում է ամերիկյան կինոնկարահանման խմբի հետ` որպես այդ ֆիլմի զգեստների ձեւավորող: Կյանքը դա է, մի բան կորցնում ես, որ մեկ ուրիշ բան գտնես:

- Նախ որպես դերասան, ապա նաեւ որպես ՀՀ քաղաքացի` մեր երկրում գնահատված լինելու խնդիր ունեի՞ք:

- Ոչ մի խնդիր չեմ ունեցել` թե' որպես դերասան, թե' որպես քաղաքացի: Առհասարակ, ինձ մոտ ամեն ինչ շատ լավ էր... Փառք, պատիվ, հարգանք էի վայելում իմ կոլեկտիվում` Դրամատիկական թատրոնում, իսկ հանդիսատեսի սերը զգում եմ մինչեւ հիմա: Այսօր էլ ստանում եմ բազմաթիվ նամակներ, ինչի համար, օգտվելով առիթից, ուզում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը նրանց, ովքեր ինձ հիշում են եւ որոնց համար ես կամ ու կմնամ որպես ԼեւոնՇարաֆյան: Խոնարհվում եմ իմ սիրելի հանդիսատեսի առջեւ:

- Ներկայում ինչո՞վ եք զբաղվում ԱՄՆ-ում:

- Այս 10 տարվա ընթացքում խաղացել եմ 17 անուն ներկայացման մեջ, նկարահանվել եմ "Ալիսա" ֆիլմում, նաեւ ամերիկյան ֆիլմերում մանր-մունր դերերով եմ հանդես եկել: Դրանք աննշան դերեր են: Լեզվական խնդիր ունեի, եւ իմ տարիքում դա հաղթահարելը շատ դժվար է: Եթե ԱՄՆ գայի երիտասարդ տարիքում, ամեն ինչ այլ կերպ կլիներ... Դա ես չեմ ասում, դա ինձ ասացին ամերիկյան պրոդյուսերները: Ինչեւէ, ամեն ինչ նորմալ է, չեմ դժգոհում: Նկարահանվում եմ սերիալներում` "Էմիգրանտներ", "Մեղավորներ": Այնպես որ, արվեստի մեջ եմ եւ ուժս, խելքս եւ էլի որոշ բաներ դեռ չեմ կորցրել...

- Կապեր ունե՞ք հայ համայնքի հետ: "Հայկական հավաքներ" կազմակերպվո՞ւմ են:


- Այստեղ` ԱՄՆ-ում, ունեմ բազմաթիվ ընկերներ տարբեր ասպարեզում, բայց քաղաքականության մեջ չեմ մտնում, որովհետեւ միշտ ապրել եմ մաքուր, ազնիվ եւ այդպես էլ ուզում եմ մնալ մարդկանց հիշողության մեջ:

- Հեռվից հեռու հետեւո՞ւմ եք հայաստանյան  մշակութային  իրադարձություններին: Ինչպե՞ս կգնահատեք դրանք:

- Հետեւում եմ բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում. բաներ կան, որ ինձ շատ են ուրախացնում եւ բաներ կան, որ անհույս տխրեցնում են... Իրոք կան արվեստագետներ, որոնք հպարտություն եւ հարգանք են ներշնչում, եւ կան բազմաթիվ "աստղեր", որոնց ինքնակոչ լինելն ինձ վախեցնում է... Այդ ցավը միայն մեզ մոտ չէ. Ռուսատանը նույնպես ողողված է նման կասկածելի փայլ ունեցող աստղիկներով: Այսուհանդերձ, գտնում եմ, որ դա նորմալ պրոցես է, եւ ամեն մեկին իր տեղը գտնելու համար ժամանակ է պետք:

-Մի շարք թատերական փառատոներ են կազմակերպվում Հայաստանում, որոնց շրջանակներում Ձեզ չենք տեսնում (ո'չ որպես ժյուրի, ո'չ որպես մասնակից): Ինչո՞ւ:

-Այդ հարցն ուղղեք այդ փառատոների կազմակերպիչներին եւ պրոդյուսերներին: Եթե զգան, որ իմ կարիքը կա եւ հրավիրեն, անպայման կգամ, խոսք եմ տալիս:

- Թատերասեր հանրությունը սկսում է մոռանալ Ձեզ. դա Ձեզ մտահոգո՞ւմ է:


- Ես այդպես չեմ կարծում` չեմ գտնում, որ ինձ մոռացել են... Պարզապես տեղի է ունեցել բնական պրոցես` սերնդափոխություն: Այսօրվա 20-25 տարեկանները տասը տարի առաջ ընդամենը 10-15 տարեկան էին: Հիմա նրանք այլ հետաքրքրություններ ունեն, եւ դա գովելի է... Նրանց ծնողներն ինձ հիշում են եւ ես գոհ եմ:

- Վստահ եմ, որ մշտական բնակության չեք մեկնել ԱՄՆ: Ե՞րբ կվերադառնաք:

- Ոչ մեկս այս կյանքում մշտական եւ հավերժ չենք: Կյանքը ցույց կտա... Ժամանակից առաջ չեմ ուզում վազել... Ես միայն մարմնով եմ Հայաստանից հեռու, հոգով, սրտով եւ մտքերով այդտեղ եմ...

Զրուցեց

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ


Աղբյուր`http://www.report.am/news/culture/levon-sharafyan-harcazruyc-siran-grigoryan.html

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 773 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0