Հինգշաբթի, 25.04.2024, 23:20
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 23 » Մի դհոլ ու մի հյուրանոց՝ հրապարակում
13:51
Մի դհոլ ու մի հյուրանոց՝ հրապարակում
Գանձասար
Երեկ երեկոյան տեղի է ունեցել քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի նիստ, որտեղ քննարկման է դրվել երեք հարց՝ Հանրապետության հրապարակի տարածքում 7-8 հարկանի հյուրանոցի կառուցման, Արամի փողոցի վրա ևս մեկ բարձրահարկ կառուցելու և քաղաքաշինական կանոնադրության հարցը: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտնեց վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Նա հայտնեց, որ խորհրդի անդամներին առաջարկվել է հայտնել իրենց դիրքորոշումը այդ շինությունների կառուցման առնչությամբ:

Նախատեսված է Հանրապետության հրապարակի մետրոյի վրա կառուցել անկյունաձև շինություն, որի մեջ ընկած ընկնի շատրվանների ծաղկանման հատվածը: «Լուծված չէր միայն մեքենաների կայանման հարցը, հայտնի չէ նաև պատվիրատուի անունը»,- ասաց Սաշուր Քալաշյանը՝ հայտնելով, որ հյուրանոցի կառուցման հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է:

Այն հարցին, թե որքանով է նպատակահարմար մետրոյի հարևանությամբ հյուրանոց կառուցելը, ճարտարապետը պատասխանեց, որ տեխնիկապես անհնար բան գոյություն չունի, այլ խնդիր է դրա քաղաքաշինական նպատակը՝ ավելացնելով, որ տվյալ դեպքում քաղաքապետարանի խնդիրն այլ է, քանի որ վերջինս առաջնորդվում է բիզնես ծրագրերով ներդրողներ որոնելու հարցով:

«Որպես պետական մտածելակերպ ունեցող մարդ՝ ձեռնպահ եմ քվեարկել, քանի որ կառավարական հրապարակը մեր դիմագիծն է: Դա հարիր չէ պետական նշանակության հրապարակին, որտեղ կազմակերպում են շքերթներ և այլ միջոցառումներ»: Նրա խոսքով՝ խնդիրն այս պարագայում ոչ թե Նարեկ Սարգսյանն է, այլ համակարգը, քանի որ այս ոլորտն այսօր ամբողջությամբ սեփականաշնորհված է: Որպես հարցի լուծում՝ Սաշուր Քալաշյանը առաջարկեց վերացնել քաղաքի գլխավոր ճարտարապետական ինստիտուցիոնալ դաշտը, հակառակ պարագայում Երևանը կդառնա Անիի ժառանգորդը՝ կմարդազրկվի:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_society_27481.html

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 756 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սաշուր Քալաշյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0