Ուրբաթ, 26.04.2024, 04:42
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 12 » «Մի՛ կորեք, երեխանե՛ր» ֆիլմից ստացված շահույթը հատկացվելու է Դպրեվանքին
13:35
«Մի՛ կորեք, երեխանե՛ր» ֆիլմից ստացված շահույթը հատկացվելու է Դպրեվանքին
 Հայկ
Մալաթիայի բարեգործ հայերի մշակույթի և համերաշխության միությունը (MalatyaHAYDer) սկսել է բաժանել «Մի՛ կորեք, երեխանե՛ր» ֆիլմի տեսասկավառակները: Ֆիլմիի սցենարի հեղինակն է Կարապետ Օրյունյոզը, իսկ ռեժիսորը` Գյուլենգյուլ Ալթընթաշը: Ֆիլմից ստացված եկամտի մի մասը նվիրաբերելու են Դպրեվանքին:

Ֆիլմի շնորհանդեսը կազմակերպած «ՄալաթիաՀԱՅԴԵՐ»-ը, որպեսզի ֆիլմը հասու լինի ավելի մեծ թվով մարդկանց, նախ ամբողջացրել է ավելի շուտ սկսված աշխատանքները: Միության նախագահ Խոսրով Քյոլեդավիթօղլուն «Ակօս» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է. «Հասարակական համախմբվածության և պատասխանատվության շրջանակներում մեկ քայլ ևս կատարելով` հանձն ենք առել հոգալ ֆիլմի տեսասկավառակները բազմացնելու անհրաժեշտ բոլոր ծախսերն ու դրանք բաժանելու գործը: Այս տեսասկավառակների մի մասը տրվելու է ֆիլմի ֆինանսավորման մեջ ներդրում ունեցողներին, իսկ մյուս մասն էլ` ռեժիսորին: Երեք հարյուր օրինակից ստացված եկամուտն էլ նվիրաբերելու ենք Սուրբ Խաչ լիցեյի շրջանավարտների միությանը»:

Քյոլեդավիթօղլուն, հայտնելով, որ ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև արտերկրում, ասաց. «Արտերկրից ստացված շահույթի մի մասը հատկացվելու է Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքի և գերեզմանատան վերանորոգմանը, իսկ մնացածը` Սուրբ Խաչ լիցեյի հիմնադրամին»:

«Ակօս», թիվ 800


Աղբյուր`http://akunq.net/am/?p=11561

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 718 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գյուլենգյուլ Ալթընթաշ, Կարապետ Օրյունյոզ, Դպրեվանք | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Sia   (29.07.2013 19:43) [Նյութ]
I reokcn you are quite dead on with that.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0