Հինգշաբթի, 25.04.2024, 15:20
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 16 » Մի քանի օրից Երևանի Մնջախաղի պետական թատրոնը կմեկնի Ցյուրիխ. Ժիրայր Դադասյան
13:07
Մի քանի օրից Երևանի Մնջախաղի պետական թատրոնը կմեկնի Ցյուրիխ. Ժիրայր Դադասյան
 Երևանի Մնջախաղի պետական թատրոն
Մի քանի օրից Երևանի Մնջախաղի պետական թատրոնը երկու ներկայացումով կմեկնի Ցյուրիխ: Մշակույթի նախարարությունն ու Ցյուրիխի հայկական ընկերությունը միջոցառում են կազմակերպել՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

«Այնտեղ ներկայացնելու ենք մեր արվեստը: Ի դեպ, մեր հանդիսատեսը լինելու է մեծ մասամբ շվեյցարացիներ: Սա այն ժանրն է, որը երբևէ խնդիրներ չի ունեցել ու չունի լեզվի հետ»,- ասաց Դադասյանը:

Նրա խոսքով՝ Մնջախաղի թատրոնն, ըստ էության, ամենաշատ «արտահանվող» թատրոնն է, ինչը թույլ է տալիս մտածել ժանրի զարգացման մասին:

«Պետք է զարգացնել այդ ժանրը, մանավանդ, որ ժանրը չունի այդ խնդիրը: Ուրախությամբ պիտի նշեմ, որ կա «Միմ ստուդիոն», որը ավելի շատ պարային կլոունադայով է զբաղվում», - ասաց Դադասյանն՝ ընդգծելով, որ որքան շատ լինեն տարատեսակ մնջախաղի թատրոնները, այնքան այն ավելի դիտարժան կլինի:

Ըստ Դադասյանի՝ իր վաղեմի երազանքներից մեկն այն է, որ Հյուսիսային պողոտայում հավաքվեն դերասաններ, փողոցային երաժիշտներ, ինչը Երևանին մայրաքաղաքային շունչ կհաղորդի ու կգրավի զբոսաշրջիկներին:

«Պետք է ստեղծենք քաղաքային այդ մշակույթը, որը կա բոլոր եվրոպական մեծ մայրաքաղաքներում»,- հավելեց վերջինս:

Մնջախաղի թատրոնը Շվեյցարիա կմեկնի «Արմենոիդս» խմբի հետ:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30126.html


Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 810 | Ավելացրեց: admin | Տեգեր: Երևանի Մնջախաղի պետական թատրոն, Ցյուրիխ, Ժիրայր Դադասյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0