Ուրբաթ, 29.03.2024, 14:27
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Միջազգային արվեստի խնդիրները…
18:19
Միջազգային արվեստի խնդիրները…
 Միջազգային արվեստի խնդիրները…
Օգոստոսի 4-ին ավարտին կմոտենան Երևանում հուլիսի 25-ից ընթացող արվեստի համադրողների ամառային միջազգային սեմինարները, որոնք կազմակերպվել են  Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի կողմից (AICA Հայաստան):
 
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց ծրագրի համահեղինակ, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանն, այս տարվա սեմինարների թեման` «Արվեստի անդրազգային իրադարձության ինստիտուցիոնալ և գաղափարական գործողությունը» պայմանավորված է Վենետիկի Միջազգային Բիենալեի հերթական թողարկումով: Ծրագրի համահեղինակ, արվեստի պատմաբան Անժելա Հարությունյանի խոսքերով` թեպետ ծրագրի ընթացքում թիրախային էին միջազգային արվեստի խնդիրները, այնուամենայնիվ, փորձ արվեց նաև սևեռուն հայացք նետել նաև մեր երկրում արվեստի դաշտում ինստիտուցիոնալ խնդիրների վրա, ֆինանսավորման մեխանիզմների և այլն:
 
«Շատ երկրներում քննադատական մտքի պակաս  կա, սակայն պետք չէ մոռանալ, որ հենց քննադատության շնորհիվ միտքը կարող է զարգանալ», - իր հերթին նշեց ծրագրի մասնակից Բասսամ Էլ Բարոնին:
 
Նշենք, որ ըստ կազմակերպիչների` 10 օրվա ընթացքում երիտասարդ փորձագետներ և համադրողներ բանախոսությունների, կոլեկտիվ քննարկումների, խմբային ընթերցումների միջոցով քննարկեցին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` ո՞րն է այս շրջանի ազդեցությունը որոշակի տեղային համատեքստերի վրա, ինչպե՞ս է գեղարվեստական արժեքը կառուցվում ու արտացոլվում նման իրադարձությունների միջոցով: 


Աղբյուր`http://mardik.am/am/news/2011/08/03/arvest-0308

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 628 | Ավելացրեց: admin | Տեգեր: AICA Հայաստան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0