Ուրբաթ, 26.04.2024, 02:57
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 9 » Միջմշակութային ամառային համալսարան Հայաստանում
11:58
Միջմշակութային ամառային համալսարան Հայաստանում
AEGEE-Երևան
«Երևանի եվրոպական ուսանողների ֆորում» ասոցիացիա» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (AEGEE-Երևան) Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հուլիսի 8-19-ը իրականացնում է «Միջմշակութային ամառային համալսարան» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է միավորել եվրոպական տարբեր երկրների և հայ երիտասարդներին, ծանոթացնել հայկական մշակույթի բազմադարյա պատմությանը, խթանել միջմշակութային երկխոսությունը և համագործակցությունը, աջակցել տարբեր մշակութային ծրագրերի զարգացմանը և այս միջոցով նպաստել եվրոպական ինտեգրմանը:

Ինչպես տեղեկացնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ծրագրի թիրախ խումբը Եվրոպայի տարբեր երկրների երիտասարդներն են: Ծրագրի շրջանակներում Հայաստան են ժամանել 15 եվրոպական երկրների 20 երիտասարդներ։

«Ամառային համալսարան» ծրագիրն ավելի քան 20 տարվա պատմություն ունի, և իրականացվում է եվրոպական մոտ 40 երկրում: Այն նպատակ ունի բարձրացնելու եվրոպական երկրների երիտասարդության իրազեկվածությունն այլ երկրների մշակույթների, ազգային առանձնահատկությունների, ոչ ֆորմալ կրթության, կամավորության, միջազգային համագործակցության վերաբերյալ:

Հայաստանում իրականացվող ամառային համալսարանի թեման է՝ «Միջմշակութային երկխոսությունը և եվրոպական ինտեգրացիան»: Միջոցառման ընթացքում լինելու են տարբեր քննարկումներ, ներկայացումներ, համաժողովներ և ոչ ֆորմալ կրթական միջոցառումներ: Նախատեսվում են ուղևորություններ Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/07/09/aegee/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 638 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0