Ուրբաթ, 19.04.2024, 21:09
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 21 » Միսաք Մանուշյանը՝ թուրքական էկրաններին
13:14
Միսաք Մանուշյանը՝ թուրքական էկրաններին
Միսաք Մանուշյան
Հուլիսի 21-ին Թուրքիայի մի շարք հեռուստաալիքներով ցուցադրվել է ֆրնասահայ հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի՝ Նացիստական Գերմանիայի դեմ մղած պայքարի մասին պատմող ֆիլմ։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Ռոբերտ Գեդիկյանի The Army of Crime ֆիլմը նկահարահանվել է 2009թ.։ Ֆիլմում Մանուշյանին մարմնավորել է Սիմոն Աբգարյանը։

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906թ. Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում: Հայրը զոհվել է 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը` գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ հայտնվում է Սիրիայում։ 1925թ. նրանք տեղափոխվում են Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա` Փարիզ։ Կնոջ` Մելինե Մանուշյանի հետ նա մասնակցել է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը: 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում է գործում գերմանական զորամիավորումների վրա: 1943 թ. նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում։ Երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ նա մահապատժի է ենթարկվում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսում և Երևանում։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/20/manouchian/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 802 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Միսաք Մանուշյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0