Շաբաթ, 20.04.2024, 15:32
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 8 » Մկրտություն Քընալը կղզում
18:24
Մկրտություն Քընալը կղզում
 Քընալը կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի
Ինչպես հաղորդում է «Ակօս» շաբաթաթերթը, հուլիսի 31-ին Քընալը կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում մի խումբ բարեգործների նախաձեռնությամբ մկրտվել է 6-10 տարեկան 8 երեխա, որոնք նախկինում չէին մկրտվել՝ մկրտության մեծ ծախսերը հոգալ չկարողանալու պատճառով:

Ամառային արձակուրդը Քընալը կղզու Կզդուրման կայանում անցկացնող Նազլըջան Զեյֆիյանի, Յասեմին Զեյֆիյանի, Ալիսա Բաքըրջըի, Սիլվա Էրայդընի, Մաթիլդա Ջերեն Քեսքինի, Շահան Քյուչյուքբինգյոլի, Ալեքսանդր Ուգասյանի և Կարինե Մխիթարյանի մկրտության արարողությունը կատարեցին Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ հայր Թաթուլ Անուշյանը և ավագ քահանա Դամադյանը: Մկրտության նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Քընալը կղզու բնակիչները:

Եկեղեցու այգում կազմակերպված կոկտեյլի ժամանակ պատվոգրեր հանձնեցին Քընալը կղզու Սուրբ Գրիրգուր Լուսավորիչ վաքըֆի նախկին ղեկավար խորհրդի անդամներին: Արետ Չիզմեջյանի, Գևորգ Չեմբերի, Վարդուհի Մըսըրլայանի և Համբո Քյուչյուքյանի հետ մեկտեղ շնորհակալագրեր ստացան 20 տարի շարունակ վաքըֆի հաշվապահական աշխատանքները կատարող Տիգրան Դյուլգերյանն ու վաքըֆի պաշտոնական աշխատանքները կամավոր սկզբունքով կատարող Միհրան Դերյան:

«Ակօս», թիվ 800
 

Աղբյուր`http://akunq.net/am/?p=11248

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 748 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, եկեղեցի, «Ակօս» շաբաթաթերթ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0