Շաբաթ, 20.04.2024, 16:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 3 » Մոդելների ինտիմ կյանքը ապահովագրված չէ. Ինչպե՞ս եւ որտե՞ղ են պատրաստում մոդելներին
18:05
Մոդելների ինտիմ կյանքը ապահովագրված չէ. Ինչպե՞ս եւ որտե՞ղ են պատրաստում մոդելներին
«մոդել»
Երեւանում ամեն  քայլի կարելի է հանդիպել տարբեր ուսումնական կենտրոններ, դպրոցներ, որտեղ պատրաստում են մոդելներ, մինչդեռ մոդել պատրաստելը այդքան էլ հեշտ չէ: «Ամեն ինչի մեջ պետք է լինի մասնագետ, որոնք Երեւանում շատ քիչ են:

Ես չեմ ուզում ինչ-որ մեկին վիրավորել, բայց նույն այդ դպրոցներում դասավանդող ուսուցիչների քայլվածքը երբ տեսնում եմ, նկատողություն եմ անում` ձգիր փորդ, ձեռքդ շատ է շարժվում եւ այլն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հարմոնիա» նորաձեւության տան գեղարվեստական ղեկավար, նկարիչ, մոդելավորող, դիզայներ Միկա Դանիելյանը` հավելելով, որ մեր ազգին այսքան մոդելներ, դիզայներներ պետք չեն: Հայաստանում կան մոդելային գործակալություններ, որտեղ պատրաստում են մոդելներ, օրինակ` «Ատեքս» նորաձեւության կենտրոնը, որոշ ժամանակ «Շարմն» է զբաղվել մոդելինգով եւ սեպտեմբերից կբացվի «Հարմոնիան»:

Գեղեցիկ ոտքերը բավական չեն մոդել դառնալու համար

Չկան գեղեցիկ եւ ոչ գեղեցիկ կանայք, կան խնամված եւ ոչ խնամված կանայք:Միկայի խոսքով`մոդելը խնամված կինն է, իսկ խնամքը գումարներ է պահանջում, հետեւաբար` մոդել դառնալու համար նախեւառաջ գումարներ են պետք ու դեռ  հայտնի էլ չէ, թե մոդել դառնալուց հետո երբ կկարողանաս վերադարձնել այդ գումարները:

Գումարից բացի եւ գումարից առաջ 1.70 հասակ էլ է անհրաժեշտ, բայց դա էլ դեռ բավական չէ: 1.70 հասակից եւ գեղեցիկ արտաքինից բացի մոդելները պետք է նաեւ խելք ունենան: «Դմբո մոդել ոչ մի բեմադրիչի պետք չէ»,- ասաց Միկա Դանիելյանը: Նրա խոսքով` մոդելը պետք է իմանա երեք լեզու` անգլերեն, ֆրանսերեն եւ արաբերեն, լինեն զարգացած եւ ունենա բարձրագույն կրթություն: Ֆրանսերենը դիվանագիտության լեզու է, իսկ արաբերենը անհրաժեշտ է, քանի որ մի քանի տարի հետո, ըստ նրա, արաբական աշխարհը թաթը դնելու է «Fashion industry»-ի վրա:

Միկա Դանիելյանի խոսքով` մոդելներ պատրաստելիս նախեւառաջ պետք է ուսումնասիրել շուկան, հաշվի առնել`մոդելը Հայաստանի՞, թե՞ արտասահմանի  համար է: «Միջազգային շուկայի համար մոդելներ ունենալու համար պետք է լուրջ ներդրումներ լինեն, թիմ աշխատի, քանի որ Եվրոպայում այս մասնագիտությունը ամենադժվարներից է, ընտրության չափանիշներն էլ` չափազանց խիստ են, հաշվի են առնվում ականջի, ոտքերի, ձեռքերի, ատամների ձեւը»,- ասաց դիզայները` պատմելով մի դեպք, երբ  ռուս մի աղջիկ Չինաստանում մասնակցում էր նկարահանումների եւ լողի նեղ գլխարկ էր դրել նկարվելու համար, սակայն դա այնքան նեղ էր, որ աղջիկը ուշաթափվել էր: Ուշքի գալուց հետո, 5 րոպե անց նրանից պահանջել են նորից դնել գլխարկը եւ աղջիկը նորից է ուշաթափվել, երրորդ անգամ եւս ստիպել են դնել գլխարկը, բայց մոդելը հրաժարվել է դնել եւ  պայմանագիրը չեղյալ է համարվել:

«Մեր աղջիկներից ոչ մեկը պատրաստ չէ դրան»,- ասաց Միկան: Նրա խոսքով` մեզանում, ցավոք, մոդելինգը մեծ մասամբ սիրողական է, աղջիկները ընտրում են այդ մասնագիտությունը, որովհետեւ  այն նորաձեւ է: Հայաստանյան թոփ-մոդելների միջազգային շուկայում ներկայացնելիս մի շարք խնդիրներ են առաջանում: Նախ, նրանք հոգեպես պատրաստ չեն: Հայ մոդելների՝ միջազգային ասպարեզում չհայտնվելը մեկնաբանվում է այն էթնիկ առանձնահատկությամբ, որ հայ աղջիկները սեռապես ուշ են հասունանում, անբարենպաստ ազդեցություն են թողնում նաեւ մեր ընտանեկան ավանդույթները:

Եվրոպական շուկայի համար մոդելների աշխատանքը սկսվում է 13 տարեկանից, բայց միջազգային շուկայում մոդելներ կան մինչեւ 85 տարեկան: Հայաստանում եւս աղջիկներ կան, որոնք 14-15-ից սկսում են աշխատել որպես մոդել: Պրոֆեսիոնալ մանեքենուհիներ եւ մոդելները Հայաստանում մի քանիսն են, որոնք կարող են Եվրոպական շուկայում հանդես գալ եւ ստանալ դիվիդենտներ, որոնցից առաջինը, Միկա Դանիելյանի խոսքով, Լուսինե Թովմասյանն է, Անուշ Գրիգորյանը, ով այլեւս ցանկություն չունի զբաղվել մոդելինգով եւ արտերկրում է ու Մարթան:

Մոդելների ինտիմ կյանքը ապահովագրված չէ

Արտերկրում մոդելների հետ կնքվող պայմանագրերում կա կետ նրանց չամուսնանալու վերաբերյալ, որը Հայաստանում չկա: Ինչ վերաբերում է հանրությանը հուզող մի կարեւոր հարցի, թե ինչպիսի կյանք են վարում մոդելները, ապա Միկա Դանեիլյանը պատասխանեց. «Էդ ամեն ինչը  աբսուրդ է, մեր ազգի մեջ նստած է, որ պարող է, ուրեմն պետք է ման գա, դերասանուհի է, պետք է ման գա, մոդել է, պետք է ման գա:

Մարդու ինտիմ կյանքը իրենն է, ոչ ոք իրավունք չունի միջամտել»,- ասաց նա` նշելով, որ հաճախ մոդելների հետ կնքվող պայմանագրերում կետ կա, որ եթե մոդելը իրեն թույլ է տալիս ապրել ազատ կյանքով, նա այլեւս չի կարող մտնել նորաձեւության տուն, «որովհետեւ նա արդեն մոդել չէ, դա ուրիշ մասնագիտություն է, մարմնավաճառություն է». «Մոդելների ինտիմ կյանքը ապահովագրված չէ, ոչ մեկը չի կարող պատասխան տալ»,- ասաց նա:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը


Աղբյուր`http://news.am/arm/news/65466.html

Կատեգորիա: Նորաձեւություն | Դիտումներ: 1304 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0