Ուրբաթ, 26.04.2024, 09:07
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 30 » Մոնոներկայացումների փառատոն Արցախում՝ նվիրված անկախության 20-ամյակին
14:49
Մոնոներկայացումների փառատոն Արցախում՝ նվիրված անկախության 20-ամյակին
Մոնոներկայացումների փառատոն
Հուլիսի 18-22-ը Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղում կանցկացվի մոնոներկայացումների թատերական փառատոն` նվիրված Արցախի հռչակման 20-ամյակին: Փառատոնի կայացմանն աջակցել են Հայաստանի մշակույթի և սփյուռքի նախարարությունները, ԼՂՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Հինգ օրում ԼՂՀ տարբեր քաղաքներում կխաղացվի 18 ներկայացում, որոնցից գոյացած գումարն ամբողջությամբ կտրամադրվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերանորոգման աշխատանքներին:

Ներկայացումները տեղի կունենան Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում, Քարինտակի, Հադրութի, Հաթերքի, Քարվաճառի, Ճարտարի, Ազոխի, Ասկերանի, Ազոխի, Մարտունու, Մարտակերտի մշակույթի տներում, Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկան թատրոնում։ 5 օրում կներկայացվեն Սամվել Բաղինյանի «Մատյան ողբերգության», Հովհաննես Հովհաննիսյանի «Շեյլոկ», Ռոբերտ Հակոբյանի «Ես Ձեզ եմ դիմում, տիկնայք ու պարոնայք», Գրետա Մեջլումյանի «Ծառերը», Գենադի Առուշանյանի «Ես տեսնում եմ ձեզ», Զարուհի Խաչատրյանի «Վերադառնում եմ, մոռացեք» ներկայացումները, Արմեն Սանթրոսյանի «Լիր» և Արթուր Կարապետյանի «Յագո» շեքսպիրյան մենախոսությունները։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/06/29/mono/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 697 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0