Ուրբաթ, 29.03.2024, 14:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » Մոսկվայում բանկիրից գողացել են Այվազովսկու կտավը
13:18
Մոսկվայում բանկիրից գողացել են Այվազովսկու կտավը
Հովհաննես Այվազովսկու 18 մլն ռուբլի արժողությամբ «Հանդարտ ծովափը»
Մոսկվայի բանկերից մեկի տնօրենից գողացել են հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 18 մլն ռուբլի արժողությամբ «Հանդարտ ծովափը» կտավը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով իրավապահ մարմինների իրենց աղբյուրին:

Ըստ աղբյուրի` քննիչները ձերբակալել են կին հանցագործին, սակայն կտավն անհետ կորել է:

Աղբյուրը պատմել է, որ անցյալ տարվա մայիսից Մոսկվայի բանկերից մեկի տնօրենի վստահված անձը մայրաքաղաքի բնակչուհուն է փոխանցել Այվազովսկու նկարը` վերականգնողական աշխատանքների համար: Ավելի ուշ կտավն անհետացել է:

«Օպերատիվ-հետախուզական գործողությունների ընթացքում ոստիկանները ձերբակալել են կտավի կորստի մեջ կասկածվող կնոջը, սակայն նկարը դեռևս չի հայտնաբերվել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը նշել է, որ կտավի սեփականատերը այն 18 մլն ռուբլի է գնահատել, սակայն միաժամանակ ընդգծել է, որ կտավի իսկությունը հաստատող փաստաթուղթ նա դեռևս չի տրամադրել:


Աղբյուր`http://www.epress.am/2011/07/15/%D5%B4%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AF%D5%AB%D6%80%D5%AB%D6%81-%D5%A3%D5%B8%D5%B2%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%B5%D5%BE%D5%A1%D5%A6.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 1108 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Հանդարտ ծովափը», Հովհաննես Այվազովսկի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0