Շաբաթ, 27.04.2024, 06:30
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » Մոսկվայում ընթանում է ՌԴ վաստակավոր նկարիչ Յուրի Գրիգորյանի ցուցահանդեսը
21:43
Մոսկվայում ընթանում է ՌԴ վաստակավոր նկարիչ Յուրի Գրիգորյանի ցուցահանդեսը
Յուրի Գրիգորյան
Մոսկվայի «Նովիյ Մանեժ» պետական ցուցասրահում հունիսի 16-ից ընթանում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, Կերպարվեստի ռուսական ակադեմիայի թղթակից անդամ Յուրի Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը: Նա ծնվել է Լեռնային Ղարաբաղում, ավարտել է Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտը: Նա ապրում և ստեղծագործում է Մոսկվայում 1960-ական թթ-ից սկսած, հաղորդում է ցուցասրահի կայքը:
Նկարիչն իր ավելի քան 40-ամյա գեղարվեստական գործունեության ընթացքում մասնակցել է շուրջ 200 միջազգային և տեղական ցուցահանդեսների: Նրա ավելի քան 50 աշխաըտանքները գտնվում են Ռուսաստանի և արտերկրի այնպիսի ցուցասրահներում, պատկերասրահներում և անհատական հավաքածուներում, ինչպիսիք են Տրետյակովյան պատկերասրահը Մոսկվայում, Roy Miles Gallery-ն Անգլիայում, Շնիտկեյի թանգարանը Գերմանիայում և այլն: Նրա աշխատանքները կարելի է հանդիպել Մ. Գորբաչովի կամ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ալ. Գոռի հավաքածուներում: Նրա «Հայ կին» կտավը Ճապոնիայում կայացած «Ժամանակակից սովետական գեղանկար» ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 28-ը:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/72979/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 679 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 15
Հյուրեր: 15
Օգտվողներ: 0