Շաբաթ, 27.04.2024, 02:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 29 » Մոտ ժամանակներս հայտնի կդառնա` արդյոք Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2012»-ին Բաքվում, թե ոչ
12:10
Մոտ ժամանակներս հայտնի կդառնա` արդյոք Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2012»-ին Բաքվում, թե ոչ
Գոհար Գասպարյան
Մոտ ժամանակներս հայտնի կդառնա` արդյոք Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին, թե ոչ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, որոշումն առայժմ ընդունված չէ, սակայն հայ հասարակայնությունը մոտ ժամանակներս այդ հարցի առնչությամբ որոշակի տեղեկություններ կստանա: Նրա խոսքով, հայկական պատվիրակության անվտանգության ապահովման հարցի շուրջ պետք է բանակցություններ անցկացվեն Եվրոպական հեռարձակման միության հետ:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այդ բանակցություններն անցկացվելու են Բաքվում, Գասպարյանն ասել է, որ հայկական բանակցությունները վարելու է Եվրոպական հեռարձակման միության հետ:

Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը հայտնվելու է մրցույթի լավագույն հնգյակում:
Հայաստանը բողոք չի ներկայացրել Եվրոպական հեռարձակման միությանը` EBU-ին «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակչի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում բազում եվրոպացի հեռուստադիտողներ չեն կարողացել մասնակցել SMS քվեարկությանը:

Մինչդեռ մրցույթի համար երգի ընտրությունը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում, քանի որ երկրպագուների մի մասը գտնում էր, որ Boom-Boom երգը ընտրվել է անազնիվ ճանապարհով, քանի որ բոլոր կայքերում, սոցցանցերում առաջատարը АYO երգն էր (երգի հեղինակ` ԴերՀովա - Հարութ Տեր-Հովակիմյան):


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/656983/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 682 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0