Ուրբաթ, 26.04.2024, 01:09
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 30 » Մշակութային քաղաք առանց Մինասի որմնանկարների՞
14:38
Մշակութային քաղաք առանց Մինասի որմնանկարների՞
գյումրի
Կիեւյան նախաձեռնության տարածաշրջանային ծրագրի շրջանակներում 5 երկրներում իրականացվում է «Մշակութային ժառանգության վերականգնումը պատմական քաղաքներում» պիլոտային նախագիծը: Հայաստանի տարբեր մարզերից  ընտրվել են 10 քաղաքներ, որտեղ վարչապետի ստեղծած հատուկ հանձնաժողովը, որի կազմում են տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ, իրականացնում է քննարկումներ: Ծրագրի առաջին փուլն արդեն ավարտվել է, հիմա հանձնաժողովը ԵԽ ֆինանսավորմամբ իրականացնում է երկրորդ փուլը:

Մասնագետները մինչեւ տարեվերջ պատրաստվում են Եվրախորհուրդ ներկայացնել այն ծրագիրը, համաձայն որի՝ իրականացվելու է «Մշակութային ժառանգության պահպանումը» մեր երկրում:

Գյումրիում  հանձնաժողովականներն առանձնացրել են Կումայրի արգելոցի ժառանգության պահպանումը ու գտնում են, որ ծրագրի իրագործման պարագայում Գյումրին շուտով կդառնա ժամանակակից տուրիզմի քաղաք: Միայն թե մի խնդիր կա, դեռ հարց է՝ Եվրախորհուրդը 5 երկրներից արդյոք կընտրի՞ Հայաստանը, թե՞ ոչ: «Կարեւորն այն է, որ Հայաստանն արագ եւ ճիշտ ժամանակին արձագանքի, դա է ԵԽ պահանջը, հակառակ դեպքում կզրկվի ֆինանսական մեծ ներդրումներից, կզրկվենք փողից էլ, ծրագրից էլ, ապագայում տուրիզմի գոտի ունենալուց էլ»,- մեզ հետ զրույցում նշեց ծրագրի ազգային համակարգող Արա Մարգարյանը:

Շիրակի մարզի պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը հույս ունի, որ այս ծրագիրը մյուսների նման միայն թղթի վրա գրված չի մնա: «Ինձ մխիթարում է այն, որ այս գործում խառնված են եվրոպացի մասնագետներ ու փորձում են եվրոպական փորձը կիրառել Հայաստանում: Կոնկրետ Գյումրիում մշակութային ժառանգությունը կամաց-կամաց վերանում է. եթե լուրջ աշխատանքներ չտարվեն՝ կկորցնենք ամեն ինչ»,-  նշեց Ավետիք Մելիք-Սարգսյանը:

Հանձնաժողովի հետ Գյումրի այցելած Եվրախորհրդի փորձագետ Բեռնարդ Բուզուն ասում է, թե Հայաստանը, կոպիտ ասած՝ մրցում է Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ, եւ եթե հանձնաժողովն ու տեղի մասնագետները լավ չաշխատեն, կարող են ֆինանսավորման մասին մոռանալ: «Այս գործում լուրջ գործողությունների պլան է պետք, աշխատանքների հաջորդականություն, տեխնիկական միջոցներ, դրանք են ծրագրի իրականացման նախապայմանները»,-նշեց Բեռնարդ Բուզուն:

Ու մինչ մշակույթի գործիչները խոսում էին Գյումրիի մշակութային ժառանգությունը վերականգնելու, այն պահպանելու եւ քաղաքը տուրիզմի կենտրոն դարձնելու մասին, Գյումրիում Մինասի որմնանկարների տեղափոխմանն ընդդիմացող խմբի անդամները մուտք գործեցին քննարկման սենյակ եւ պահանջ ներկայացրին մշակութային գործիչներին: Կոնֆլիկտ առաջացավ հանձնաժողովականների եւ որմնանկարների տեղափոխմանն ընդդիմացող խմբի անդամների միջեւ:

«Մշակույթի նախարարությունը մեզանից 4 նկար է տարել, դուք ձեր միջոցառումները կողոպուտի զոհ դարձած քաղաքում չեք կարող անել, գնացեք Երեւանում, Արագածոտնի մարզում արեք: Մշակույթի գործիչներին, սեմինարի մասնակիցներին առաջարկում եմ ստորագրել այս փաստաթղթի տակ, որը ներկայացվելու է ՀՀ կառավարություն՝ Մինասի որմնանկարները Գյումրի վերադարձնելու պահանջով: Հիմա էլ նոր պլաններ եք մշակում Գյումրիից նոր հափշտակում եւ թալան սկսելու համար, հիմա՞ ինչ եք տանելու»,-նշեց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Սեմինարի կազմակերպիչները դուրս հրավիրեցին ընդդիմացողներին, իսկ նրանց կողմից ներկայացված ստորագրահավաքի թուղթը մի կողմ նետեցին: Մեր հարցին, թե չե՞ն ստորագրելու փաստաթղթի տակ, պատասխանեցին՝ ո՛չ:

Հերմինե Մկրտչյան


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/06/29/mshakutayin-qaxaq/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 759 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0