Հինգշաբթի, 25.04.2024, 21:30
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2013 » Փետրվար » 14 » Մշակույթ Երևանում մեկնարկում է «Ուսանողական ֆիլհարմոնիա» նոր նախագիծը
03:39
Մշակույթ Երևանում մեկնարկում է «Ուսանողական ֆիլհարմոնիա» նոր նախագիծը
Արթուր Պողոսյան
Փետրվարի 13–ին Երևանում մեկնարկեց «Ուսանողական ֆիլհարմոնիա» նոր նախագիծը, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։

«Այսօր հայ երիտասարդության շրջանում դասական երաժշտության մասին տեղեկատվության պակաս է զգացվում։ ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան համատեղ նոր նախագիծ են նախաձեռնել, որը հուսով ենք, կլրացնի այդ բացը»,– ասաց նա։

Պողոսյանը տեղեկացրեց, որ նախագծի շրջանակներում առաջին միջոցառումը կդառնա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգ-դասը, որը տեղի կունենա չորեքշաբթի երեկոյան Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր հերթին նշեց, որ համերգ-դասի ընթացքում կհնչեն հայտնի դասականների ստեղծագործությունները, այդ թվում` Ջակոմո Պուչինիի, Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի և Էդվարդ Միրզոյանի։

Միաժամանակ դիրիժորը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր ստեղծագործության կատարումից առաջ ինքը հակիրճ կներկայացնի հեղինակի կենսագրությունն ու ստեղծագործության մասին տեղեկատվություն։ Նա ավելացրեց նաև, որ համերգ-դասի մուտքն ազատ է։

Ըստ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի` նախագծի շրջանակներում հայ ուսանողների համար արդեն 22 տարբեր միջոցառումներ են նախատեսված, այդ թվում` պարի դասեր։
 
Նա նշեց նաև, որ նախագծի նախատիպը եղել է «Դպրոցական ֆիլհարմոնիա» նախագիծը, որը շուրջ կես դար անցկացվել է Երևանում և հանրապետության մի շարք մարզերում։

Ինչպես նշեց «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագծի հեղինակ Լուսինե Կարապետյանը, ծրագիրը ժամկետներով սահմանափակված չէ, և անցկացվող միջոցառումները շարունակական բնույթ կկրեն։


Աղբյուր` http://ar.newsarmenia.ru/culture/20130213/42804525.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 856 | Ավելացրեց: admin | Տեգեր: Երևան, Արթուր Պողոսյան, ֆիլհարմոնիա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Juliana   (04.01.2014 07:21) [Նյութ]
That's not even 10 mitneus well spent!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0