Ուրբաթ, 26.04.2024, 01:39
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 22 » Մշակույթի նախարարն անտարբեր է, թե ինչ ցածրաճաշակ երաժշտություն է հնչում եթերում
15:22
Մշակույթի նախարարն անտարբեր է, թե ինչ ցածրաճաշակ երաժշտություն է հնչում եթերում
Սարգիս Մանուկյան
Լավ երաժշտությունը դուրս է մղված եթերից, մարդկանց դեգրադացնելու նպատակով մտածված ծրագիր է իրականցվում` հասարակությանը հրամցնելով դեբիլացնող եւ մուտանտ սարքող երաժշտություն: Այս մասին հունիսի 21-ին երաժշտության համաշխարհային օրվա կապակցությամբ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Empyray ռոք-խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը:

Հարցին, թե ինչպիսի՞ն է այսօր Հայաստանում հնչող երաժշտությունը, Սարգիս Մանուկյանը պատասխանեց. «Շատ լավ երաժշտություն կա, որը, սակայն, հանրության նեղ շրջանակներին է հասու, քանի որ այն դուրս է մղված  եթերից: Չեմ կարծում, որ ավելի քան 10 հեռուստատեսություն այդքան անգիտակից են, որ այդպիսի երաժշտություն են մատուցում: Կա’մ իրենց ճաշակն է դա, որը էլի մուտացիայի արդյունք է. կա’մ էլ ծրագիր են իրականացնում: Որովհետեւ  այն պրոդուկտը, որն էսօր կա, երկկողմանի ձեռք է տալիս, եւ իրենք են փող աշխատում, եւ իրենց տերերին են փող տալիս»:

Empyray-ի վոկալիստը նշեց, որ մենք մշակութային քաղաքականություն չունենք. «Կարծում եմ, որ մեր մշակույթի նախարարությունը ոչ մի դեր չի խաղում մեր մշակութային կյանքում, մի հատ բյուրոկրատական ապարատ է, որի գոյությունը,  իմաստը, անձամբ ես, չգիտեմ: Կարող է ունի, բայց ես չգիտեմ»,- ասաց նա` հավելելով, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ով, դհոլ-զուռնայով համերգ արտասահման տանելը մշակութային քաղաքականություն չէ:

Մշակութային քաղաքականությունն իր համար  այն է, որ արվեստագետը չլքի երկիրը: «Մշակույթի նախարարությունն այն ծրագիրն է իրականացնում, որ ինչքան նորմալ մարդ կա, թողնի երկիրը, գնա, այդ դեպքում կույտը կառավարելը ավելի հեշտ է»,- ասաց Սարգիս Մանուկյանը:

Ինչ վերաբերում է որոշ արվեստագետների կողմից հնչող տեսակետին, թե պետք է երաժշտության բնագավառում գրաքննող կառույց ստեղծել, որը կորոշի` ինչ պետք է հնչի, ինչը` ոչ, Սարգիս Մանուկյանն ասաց. «Իսկ ո՞րն է  այդ գրաքննող մարմնի ինտելեկտուալ մակարդակը, ո՞վ պետք է որոշի` ինչ փաթաթել էս ժողովրդի վզին, ի՞նչը` ոչ, իսկ ո՞վ է ասել, որ իր ճաշակը վերջին ճշմարտությունն է: Չեմ կարծում, որ սովետի ժամանակ, որ գրաքննություն կար, հրաշք երաժշտություն էր: Այն ժամանակ էլ կային լավ երաժիշտներ` եւ ջազային, եւ ռոք երաժիշտներ, որոնք եթերում չէին երեւում: Այն մարդիկ, ովքեր  գրաքննության էին ենթարկվում, այսօր աշխարհի տարբեր ծայրերում եղանակ են ստեղծում, իսկ նրանք, որոնք եթերում էին, ոչ երեկ, ոչ այսօր պետք չեն ոչ մեկին»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ երաժշտության տոնը սկիզբ է առել 1982թ. հունիսի 21-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Երաժշտության տոնն այսօր համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է եւ տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում եւ 340 քաղաքներում: Այն ժողովրդական տոն է եւ նպատակ ունի հանրամատչելի դարձնել երաժշտական փորձն ու բոլոր սերունդներին հաղորդակից դարձնել երաժշտության տարբեր դրսեւորումներին, ինչպես նաեւ հնարավորություն տալ պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ կատարողներին ինքնադրսեւորվել հանպատրաստից համերգների միջոցով:


Աղբյուր`http://news.am/arm/news/64095.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 630 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0