Ուրբաթ, 19.04.2024, 13:38
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » Մշակույթի նախարարությունը չի պատասխանում երիտասարդական նախաձեռնության հարցմանը
19:15
Մշակույթի նախարարությունը չի պատասխանում երիտասարդական նախաձեռնության հարցմանը
 «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Մշակույթի նախարարությունն անպատասխան է թողել իրենց հարցումը Հուշարձանների պահպանության գործակալության կողմից կաթողիկոսի խնդրանքը և նախկին նախագահի հանձնարարականը չկատարելու պատճառները։

«Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը հուլիսի 22-ին տված իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ անհատ բարերարներից և ազգային տարբեր կառույցներից ապահովելով անհրաժեշտ միջոցներ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նորոգվել և նորոգվում են բազում սրբավայրեր: «Միևնույն ժամանակ հստակ է, որ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին միայնակ, առանց պետական աջակցության չի կարող հոգալ բազմահազար մեր սրբավայրերի պահպանությունը: Այս կապակցությամբ, սակայն, պետք է տեղեկացնենք, որ ժամանակին Վեհափառ Հայրապետը դիմում էր կատարել Հուշարձանների պահպանության գործակալություն, որպեսզի այնտեղ պատրաստվեն պատմամշակութային կարևորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները և փոխանցվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` դրանց հիման վրա հայթայթելու անհրաժեշտ միջոցները: Այս առնչությամբ գործակալությանը հանձնարարական էր տրվել նաև ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, սակայն, Մայր Աթոռի դիմումն ընթացք չստացավ, և որևէ նախագիծ առ այսօր Մայր Աթոռին չի փոխանցվել»,- նշել էր Մելիքյանը:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դեռևս հուլիսի 23-ին խնդրանքով դիմել էր Մշակույթի նախարարությանը, ում ենթակայության տակ է գտնվում Հուշարձանների պահպանության գործակալությանը, պարզել և առաջիկա օրերի ընթացքում մամուլի միջոցով հայտնել հանրությանը Կաթողիկոսի խնդրանքը և այն ժամանակվա նախագահի հանձնարարականը չկատարելու պատճառը: Որևէ պատասխան առ օրս չի ստացվել:

«Չենք լռելու»-ն ստիպված է ևս մեկ անգամ խնդրել նախարարությանը պարզաբանումներ տալ խնդրո առարկայի վերաբերյալ:

Ամենայն հավանականությամբ, որոշ մարդիկ չեն հասկանում, որ իրենցից է կախված հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցման խնդիրը»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/05/ministry/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 648 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0