Շաբաթ, 20.04.2024, 02:43
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 6 » Մշակույթի նախարարությունը պնդում է, որ գրություն կամ գրավոր հանձնարարական չի ստացել վանքերի առնչությամբ
14:51
Մշակույթի նախարարությունը պնդում է, որ գրություն կամ գրավոր հանձնարարական չի ստացել վանքերի առնչությամբ
 Մշակույթի նախարարություն
Մշակույթի նախարարության կայքում հաղորդագրություն է տեղադրվել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Միքայելյանի` 23.07.2011թ-ին մամուլին արված այն հայտարարության առնչությամբ, թե Մայր աթոռից դիմել են Մշակույթի նախարարություն, որպեսզի. «...պատմամշակութային կարևորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները փոխանցվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ դրանց հիման վրա հայթայթելու անհրաժեշտ միջոցները»: «Այս առնչությամբ գործակալությանը հանձնարարական էր տրվել նաև ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, սակայն, Մայր Աթոռի դիմումն ընթացք չստացավ, և որևէ նախագիծ առ այսօր Մայր Աթոռին չի փոխանցվել»,- նշել էր Մելիքյանը:

Նախարարությունը հայտարարությամբ պարզաբանում է, որ նշյալի վերաբերյալ որևէ գրություն կամ գրավոր հանձնարարական չի եղել:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն այսօր հաղորդագրություն էր տարածել այս հարցի առնչությամբ, որում նշվում էր, որ նախաձեռնությունը դեռևս հուլիսի 23-ին խնդրանքով դիմել էր Մշակույթի նախարարությանը, ում ենթակայության տակ է գտնվում Հուշարձանների պահպանության գործակալությանը, պարզել և առաջիկա օրերի ընթացքում մամուլի միջոցով հայտնել հանրությանը Կաթողիկոսի խնդրանքը և այն ժամանակվա նախագահի հանձնարարականը չկատարելու պատճառը: Նախաձեռնությունը պատասխան չէր ստացել:


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/05/culture/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 561 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռ, Վահրամ Միքայելյան, Մշակույթի նախարարություն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0