Ուրբաթ, 26.04.2024, 15:10
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 20 » Մշակույթի նախարարությունը խոստանում է վերանորոգել Սանահինի վանական համալիրը
00:06
Մշակույթի նախարարությունը խոստանում է վերանորոգել Սանահինի վանական համալիրը
Սանահին
ՀՀ մշակույթի նախարարությունը հավաստիացնում է, որ Սանահինի վանական համալիրը վերանորոգվելու է գերմանացի մասնագետների կողմից: Ինչպես նշված է նախարարության պաշտոնական կայքում, նախարարության «Պատմամշակաութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների համալասարանի հետ համագործակցության շրջանակներում 2010 թվականին գերմանացի մասնագետների խումբը Կլաուս Կերկովի գլխավորությամբ 3D scan լազերային տեխնիկայի օգնությամբ չափագրել են եկեղեցու հարավային ճակատը, որը խախտվել էր նստվածքների պատճառով, ինչի արդյունքում առաջացել էր ուղղահայաց ճաք: Այդ խնդրի կարգավորումից էր կախված գմբեթի վերականգնման իրականացումը (վիթխարի գմբեթի բեռը վերականգնման աշխատանքների հետևանքով` էլ ավելի ծանրանալով, կարող է ամբողջովին կործանել եկեղեցին):
Ըստ գործընթացով նախատեսված ժամանակացույցի, գերմանացի մասնագետները 2011 թվականի մայիս ամսին Գուգարաց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Չուլջյան սրբազանի հովանավորությամբ իրականացրել են հուշարձանի տեխնիկական առումով վտանգված հատվածների հսկիչ սկանավորում, որի արդյունքները ներկայումս ենթարկվում են լաբորատոր մշակման:

Զուգահեռաբար մեկնարկվում են հուշարձանի մասնակի պեղման աշխատանքները (երկրաբանական հանույթի ֆիզիկատեխնիկական վիճակը պարզելու նպատակով), որոնք իրականացվելու են պետբյուջեի միջոցների հաշվին:

Ս.թ. սեպտեմբերին գերմանացի մասնագետների կողմից ներկայացված և հնագիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա կկազմվի վանքային համալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք կլուծեն հուշարձանի վտանգված հատվածների խնդիրները: Նախագծի տեխնիկական առաջադրանքով նախատեսված է նաև ֆիզիկաքիմիական մեթոդով լուծում տալ բուսաճի վերացմանը: Այդ աշխատանքների կատարման համար 2011 թվականի բյուջեով նախատեսվել է 6 մլն. դրամ, իսկ 2012-2014 թթ. ՄԺԾԾ-ով` հուշարձանի վերականգնման աշխատանքների համար` մոտավորապես 90 մլն. դրամ:

Կայքը նաև հիշեցնում է, որ 2011թ. Հայ առաքելական եկեղեցու կողմից ձեռք է բերվել Սանահին վանական համալիրի նկատմամբ գույքային իրավունքի գրանցման վկայականը:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74716/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 627 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սանահին | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0