Ուրբաթ, 26.04.2024, 22:14
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 21 » Մշակույթը Հայաստանում անտեր է-2
12:51
Մշակույթը Հայաստանում անտեր է-2
Երեկ, երբ պատրաստում էինք «Առավոտի» այսօրվա համարում տպագրված «Մշակույթը Հայաստանում անտեր է» վերնագրով հոդվածը, որտեղ խոսվում է «Մշակութային կյանքի մասնակցության իրավունքի իրացումը. խոչընդոտները, գերակայությունները, առաջընթացը եւ հեռանկարները» խորագրով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանին նվիրված զեկույցի մասին, համապատասխան մեկնաբանություն խնդրեցինք նաեւ երկրի մշակութային քաղաքականության պատասխանատու՝ մշակույթի նախարարությունից: Մասնավորապես՝ մեզ հետաքրքրում էր, թե ո՞վ է այդ նախարարությունից մասնակցել զեկույցի՝ Երեւանում կայացած քննարկանը եւ ի՞նչ կարծիքի է նախարարությունը այդ զեկույցի մասին, որտեղ Հայաստանը տխուր գույներով է ներկայացված:

Նախարարության պատասխանը երեկ ուշ ստացանք, երբ մեր հոդվածն արդեն պատրաստ էր տպագրության: Մշակույթի նախարարության պատասխանում ասվում է, որ հուլիսի 8-ին «Անի պլազայում» կայացած զեկույցի քննարկմանը մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը՝ նախարարության երկու աշխատակիցների հետ միասին: Թե ովքեր են այդ երկու աշխատակիցները, հայտնի է միայն նախարարությանը: Թե ինչո՞ւ է մշակույթի նախարարը զլացել կարեւոր այդ փաստաթղթի քննարկմանը ներկա լինել, բայց փոխարենը հաճույքով տոլմայի փառատոնի է մասնակցել ու մանրամասն խոսել դդմիկով տոլմայից, «պատմությունն այդ մասին լռում է»:

Գերատեսչության պատասխանում նաեւ գրված է. «ՀՀ մշակույթի նախարարությունը ողջունում է մշակույթի ոլորտին առնչվող հարցերի հասարակական առողջ քննարկումները, սակայն այս պարագայում անհասկանալի է, թե երբ է գրվել տվյալ վերլուծությունը եւ ինչ ժամանակահատված է դիտարկում»: Նշենք, որ վերլուծության շապիկին գրված է՝ խոսքը վերաբերում է 2010-ին:

«Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ ստեղծված սույն փաստաթղթի վերաբերյալ մասնավորապես ասվում է. «Փաստաթղթում բերված փաստերը, դրանց ընտրությունն ու եզրակացությունները վերագրվում են հեղինակներին, ու դրանց համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը պատասխանատվություն չի կրում», սակայն ոչ մի տեղեկատվություն չկա նաեւ հեղինակների մասին՝ ոչ անուն, ոչ ազգանուն: Ստացվում է՝ կազմվել է անհեղինակ, անհայտ ծագմամբ մի փաստաթուղթ, որի համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում: Ավելին. ՀՀ մշակույթի նախարարության սույն դիտարկման հետ համաձայնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի ներկայացուցիչ Ալլա Ամպարը, եւ հավաստիացրել, որ հարցը կքննարկվի եւ 2012թ. նորից կպատվիրվի վերլուծություն, հաշվի առնելով վերը ասվածը»,- գրված է նախարարության պատասխանում, նաեւ նշված, թե փաստաթղթում նախարարության կառուցվածքի մասին խոսք չի գնում: Գուցե նախարարությունը շատ բաների հետ համաձայն չէ, բայց որ փաստաթղթում ներկայացված է եղել օբյեկտիվ իրականությունը, դա անժխտելի է:

 Ինչ վերաբերում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որը «լվաց ձեռքերը» զեկույցից, հայտարարելով, թե գործընթացը սկսվել է նախորդ պաշտպանի օրոք, դա էլ, մեղմ ասած, արդարացում չէ, մանավանդ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պետական ինստիտուտ է, եւ Կարեն Անդրեասյանը Արմեն Հարությունյանի իրավահաջորդն է:


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/95940/view

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 740 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0