Ուրբաթ, 29.03.2024, 11:09
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » Մշակույթը, լրատվությունն ու կինոն պետք է պետական դիվանագիտության գործիք դառնան. հայ փորձագետ
13:32
Մշակույթը, լրատվությունն ու կինոն պետք է պետական դիվանագիտության գործիք դառնան. հայ փորձագետ
Արմեն Մազմանյան
Մշակույթը, հեռուստատեսությունը, ԶԼՄ-ն և կինոն կարող են և պետք է 21-րդ դարի պետական դիվանագիտության և միջազգային փոխհարաբերությունների գործիք դառնան, հինգշաբթի Եվրասիական XIII հեռուստաֆորումին նվիրված Մոսկվա-Կիև-Աստանա-Երևան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը։

Հեռուստաֆորումը կանցկացվի նոյեմբերին Մոսկվայում՝ «Մշակույթի մարմնավորումը ԶԼՄ-ներում՝ բոլոր կողմերով և դրսևորումներով» կարգախոսով։

«70 տարիների ընթացքում ԱՊՀ երկրների ժողովուրդները մեկ ճակատագրով, մեկ գաղափարով են ապրել, և մեզ շատ ընդհանուր բան է կապում։ Երկրները պետք է հիմնվեն ընդհանուր արժեքների վրա, առավել ևս, որ Հայաստանում այդ փորձն արդեն գործում է»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Մազմանյանը։

Այդ համատեքստում նա նշեց, որ «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնի և այլ միջազգային միջոցառումների շրջանակներում  Երևան են այցելում տարբեր երկրների լրագրողներ և ռեժիսորներ, այդ թվում՝ Թուրքիայից և Ադրբեջանից։ «Մեր ազգությունների միջև առկա հակամարտություններից դուրս երկրների մտավորականությունը միանման է մտածում, մենք շատ ընդհանուր բան ունենք՝ չնայած նրանք հրապարակայնորեն չեն խոստովանում դա»,- ասաց նա։

Միաժամանակ Մազմանյանը պատմեց Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմ ստեղծելու իր ցանկության մասին, որտեղ տանկերից մեկում հայը, ռուսը, ուկրաինացին, բելառուսը միասին եմ ապրում, կռվում, երազում և միասին են կյանքը դասավորում, ինչպես դա նախկինում է եղել։

«Եվրոպան արդեն խոստովանել է, որ համընդհանուր մշակութային ոլորտն անհետաքրքիր է, որ ժողովուրդները հետաքրքրում են միմյանց իրենց ինքնությամբ, և հատկապես ինքնության այդ համատեքստում մենք միմյանց ասելիք ունենք, միմյանց համեմատելու, միմյանցից ընդօրինակելու բան ունենք»,- նշեց նա։

Մազմանյանը ցանկություն հայտնեց, որպեսզի հեռուստաֆորումը կազմակերպելիս Հեռուստատեսության և ռադիոյի եվրասիական ակադեմիայի նախաձեռնությունը լավ մետաստազներ տա և կինոյի, և թատրոնի բնագավառում։ «Միայն մշակույթն ու հոգևորը միակ արժեքավոր և չանհետացող գործիքներ ունեն, որոնց միջոցով մենք կարող ենք միմյանց հասկանալ և շփման կետեր գտնել, գոյատևել, ապրել և շարունակ երազել»,- ամփոփեց նա։

Հեռուստաֆորումի կազմակերպիչն է Հեռուստատեսության և ռադիոյի եվրասիական ակադեմիան՝ Մոսկվայի կառավարության աջակցությամբ։

Եվրասիական հեռուստաֆորումը էլեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ների պրոֆեսիոնալների, մեդիատեխնոլոգիաների ոլորտի մասնագետների, մշակույթի, գիտության, կրթության գործիչների, Եվրասիայի գործարար շրջանների, հասարակական, պետական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների ավանդական խոշոր հանդիպում է։

Հեռուստաֆորումն ամեն տարի անցկացվում է Մոսկվայում՝ 1998թ.-ից սկսած։


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/arm1/20110714/42490823.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 671 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արմեն Մազմանյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0