Ուրբաթ, 26.04.2024, 13:41
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » Մշակույթը լրիվ մատնված է ինքնահոսի. Լիլիթ Պիպոյան
14:26
Մշակույթը լրիվ մատնված է ինքնահոսի. Լիլիթ Պիպոյան
Լիլիթ Պիպոյան
Մենք չունենք մշակութային քաղաքականություն: Այն լրիվ մատնված է ինքնահոսի: Ինքնահոսն իր հերթին ծառայում է քանակի, քանակն էլ, պարզ է, որ պիտի լինի ցածր ու ծառայի բնազդներին: «Առաջին լրատվականի» հետ զրույցում, խոսելով Հայաստանում ձևավորված նոր քաղաքական մշակույթի՝ՀԱԿ-իշխանություն երկխոսության պարագայում մշակույթին հատկացվելիք տեղի ու դերի մասին, ասաց երգչուհի Լիլիթ Պիպոյանը:

Նրա կարծիքով՝ մեր հասարակարգն առանձնապես տեղ չի թողնում մշակույթի համար և մշակույթի նկատմամբ պետական առումով սատարում չկա: «Բնազդներն ավելի են ուղղորդում մեր մշակույթը, քան գիտակցությունը»,- ասաց երգչուհին:

«ՀԱԿ-ը կմտցնի՞ ինչ-որ բան՝ դժվարանում եմ ասել, բայց մեծ հաշվով հոռետես եմ: Մշակույթին սատարելու համար պետությունը պետք է գոնե հարուստ լինի: Մշակույթը չպետք է թողնված լինի բացարձակապես ինքնահոսի»,- ասաց Լ.Պիպոյանը՝ընդգծելով, որ մշակույթն աջակցության կարիք ունի, սակայն աջակցությունը ոչ միայն ֆինանսապես պետք է լինի:

Նրա խոսքով, պետությունը պետք է այնպիսի «թեթև» պայմաններ ստեղծի, որ այն մարդիկ, ովքեր ընդհանուր հոսքի մեջ չեն տեղավորվում ու ուզում են նոր բան անել՝ կարողանան անել: «Բայց ես իսկապես հույս չունեմ, քանի որ կարծում եմ, որ շատ ուրիշ լուրջ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն ու հետո հերթը նոր հասնի մշակույթին, բայց դա կարող է երկար ժամանակ պահանջել»,- ասաց երգչուհին՝ավելացնելով, որ այդ՝ ՀԱԿ-իշխանություն երկխոսության հետ առանձնապես հույսեր չի կապում, քանի որ վերջիններս միմյանց հետ լուծելու են զուտ քաղաքական խնդիրներ:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28419.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 752 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լիլիթ Պիպոյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0