Շաբաթ, 27.04.2024, 03:14
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 16 » Մշակույթի նախարարությունը պաշտոնապես կհրավիրի Մարկեսին Հայասատան
20:16
Մշակույթի նախարարությունը պաշտոնապես կհրավիրի Մարկեսին Հայասատան
Գաբրիել Գարսիա Մարկես
Հայաստանի մշակույթի նախարարությունը այս օրերին նամակ է պատրաստում կոլումբիացի հայտնի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին Հայաստան հրավիրելու համար: Այս մասին այսօր` հունիսի 15-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երիտասարդ լրագրող, բլոգեր, «Հրավիրենք Մարկեսին Հայաստան» նախաձեռնության համահեղինակ Շուշան Շատիկյանը: Նա նշեց, որ նամակը կուղարկվի շուտով:

Հիշեցնենք, որ «Հրավիրենք Մարկեսին Հայաստան» նախաձեռնության անդամներն հունիսի 9-ին պաշտոնական նամակ են ուղարկել ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ առաջարկել են Երեւան հրավիրել աշխարհահռչակ կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսին: Նամակում, մասնավորապես, ասվել է. «Հարգարժան նախարար, ինչպես տեղեկացված եք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թվականին Երեւանը լինելու է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ առիթով եւ ոչ միայն մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը հյուրընկալի աշխարհահռչակ կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսին: Մեր նախաձեռնության անդամների թիվն արդեն անցել է 2500-ի սահմանը:Սույն նամակով դիմում ենք Ձեզ՝  խնդրելով, որպեսզի Դուք եւ Ձեր գլխավորած ՀՀ Մշակույթի նախարարությունը պաշտոնական հրավեր ուղարկեք Գարսիա Մարկեսին»: Նախաձեռնության անդամները նշել են նաեւ, որ Մարկեսի` հրավերն ընդունելու դեպքում պատրաստ են կազմել հստակ ծրագիր եւ մասնակցել կազմակերպչական բոլոր աշխատանքներին:

Աղբյուր` http://news.am/arm/news/63365.html

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 783 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0