Ուրբաթ, 26.04.2024, 16:09
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Մշակույթի նախարարությունը սպառնում է դատի տալ «Ասպարեզ ակումբին»
22:40
Մշակույթի նախարարությունը սպառնում է դատի տալ «Ասպարեզ ակումբին»
Մշակույթի նախարարությունը սպառնում է դատի տալ «Ասպարեզ ակումբին»
Մինաս Ավետիսյանի «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարները հետագա ոչնչացումից փրկելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության ձեռնարկած գործընթացի վերաբերյալ վերջին մեկ ամսվա ընթացքում Ձեր կողմից ԶԼՄ-ների միջոցով հայտարարություններ են տարածվել և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության կայքում տեղադրվել են հրապարակումներ:

Սրանց կապակցությամբ, ինչպես Panorama.am-ը տեղեկացավ մշակույթի նախարարությունից, նախարարությունը պարզաբանումներ է խնդրել ՀԿ-ից հետևյալ հարցեր վերաբերյալ`

«1) Գյումրու քաղաքապետարանի, Գյումրիում գործող հասարակական և այլ կազմակերպությունների կողմից ի՞նչ նամակ-առաջարկներ են արվել նախարարությանն այս կամ այն որմնանկարը որևէ համապատասխան վայր տեղափոխելու վերաբերյալ (բացի ավելի քան վեց ամիս առաջ մասնագետներ տրամադրելու վերաբերյալ առաջարկից), ե՞րբ և կոնկրետ ու՞մ կողմից,

2) ի՞նչ բանակցություններ է վարել նախարարությունը, ու՞մ հետ, ի՞նչ պայմաններով,

3) ի՞նչ հիմքով է հայտարարվում, որ Գյումրիում մնացել է Մ. Ավետիսյանի 2 որմնանկար, իսկ մնացածներն արդեն վաճառվել են,

4) որմնանկարների վաճառքի նպատակով, որտե՞ղ, ո՞վ, ե՞րբ և ի՞նչ պայմաններում է հայտարարել աճուրդ, որին մասնակցել է «Զվարթնոց» օդանավակայանը»:

Նախարարությունից հայտնեցին, որ նշված հայտարարությունների առնչությամբ խնդրել են սեղմ ժամկետում իրենց տրամադրել բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք հիմք են հանդիսացել տվյալ տեղեկույթը զանգվածային լրատվամիջոցներով տարածելու համար:

«Պահանջվող փաստաթղթերի պատճենները ՀՀ մշակույթի նախարարությանը չտրամադրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ Ձեր կողմից ՀՀ մշակույթի նախարարությանը և ՀՀ մշակույթի նախարարին վերագրվել են գործողություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և, առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով, խնդրում ենք «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության կայքի միջոցով հերքել Ձեր կողմից հրապարակված և իրականությանը չհամապատասխանող տեղեկույթը: Հակառակ պարագայում ՀՀ մշակույթի նախարարությունը սահմանված կարգով կդիմի դատարան` հերքումը տարածելու հայցով»,-ասված է ՀԿ-ին ուղղված նախարարության դիմումում:


Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/07/02/mincult-asparez-court/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 585 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0