Շաբաթ, 27.04.2024, 06:30
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Մարտ » 14 » Մշակույթ Իտալացի լավագույն վարպետները կզբաղվեն Տաթևի վանքի վերականգնմամբ
22:35
Մշակույթ Իտալացի լավագույն վարպետները կզբաղվեն Տաթևի վանքի վերականգնմամբ

Իտալացի լավագույն մասնագետները կմասնակցեն ՀՀ Սյունիքի մարզում գտնվող միջնադարյան Տաթևի վանքի վերականգնմամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության ծրագրերի ղեկավար Սյուզաննա Ազոյանը:

Տաթևի վանքի վերականգնումը ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի՝ 45 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդը» ծրագրում է ընդգրկված: Ծրագիրը մեկնարկել է 2010թ.-ի հոկտեմբերին Հայաստանի հարավում ճոպանուղու պաշտոնական գործարկմամբ:

«Այժմ մենք աշխատում ենք վանքի վերականգնման ռազմավարական ծրագիրն ավարտելու վրա: Վերականգնողական աշխատանքները կտարվեն տեղի մասնագետների հետ համագործակցելով»,- ասաց Ազոյանը:
Նա նաև նշեց, որ վերականգնման ժամանակահատվածում վանքը հասանելի կլինի զբոսաշրջիկների համար, և նրանք կկարողանան հետևել աշխատանքներին:

Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել՝ ձեռագրատնով, արհեստանոցով, գրադարանով և ամենահայտնի համալսարաններից մեկով։

Աղբյուր` http://ar.newsarmenia.ru/culture/20110314/42412321.html


Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 1200 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սյունիքի մարզ, Տաթևի վանք | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 15
Հյուրեր: 15
Օգտվողներ: 0