Ուրբաթ, 26.04.2024, 21:47
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 8 » Մտածեցի՝ գնամ նրա հետևից, ինչի հետևից դեռ ոչ ոք մինչ օրս չի գնացել. Էրիկ
17:35
Մտածեցի՝ գնամ նրա հետևից, ինչի հետևից դեռ ոչ ոք մինչ օրս չի գնացել. Էրիկ
 Էրիկ
Երբ գնում էի «Նոր ալիք» մրցույթին մասնակցելու, գիտեի, որ այս տարի դժվար է լինելու: Անկեղծ ասած՝ անգամ չէի ուզում մասնակցել, հետո որոշեցի մասնակցել, որովհետև մտածեցի՝ գնամ նրա հետևից, ինչի հետևից դեռ ոչ ոք մինչ օրս չի գնացել: Շատերը գնացին հաղթեցին, բա հետո՞: Հետո ոչինչ էլ չեղավ, իսկ ինձ համար հետո-ն էր կարևոր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անկեղծացավ հուլիսի 26-31-ը Յուրմալայում կայացած երիտասարդ կատարողների միջազգային «Նոր ալիք» մրցույթում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակ ստացած երիտասարդ երգիչ Էրիկ Կարապետյանը:

«Ես գնացի ու հասա իմ ուզածին՝ մարդկանց վստահությանը: Եթե մրցույթում քեզ 11 մարդ է գնահատում առաջին երեք տեղերի համար, ապա այստեղ 100 միլիոնից ավելի մարդիկ նստած sms են ուղարկում»,- ուրախությամբ նշեց երգիչը՝ ընդգծելով, որ դա ամենակարևորն էր իր համար:

«Հավատացեք, այն, ինչ հիմա ես ունեմ, ավելի թանկ է ինձ համար»,- նկատեց երգիչը՝ տեղեկացնելով, որ արդեն առաջարկներ է ստացել ռուսական ընկերությունների կողմից՝ մասնակցելու հեռուստատեսային տարբեր նախագծերի, բացի այդ՝ արդեն հրավեր է ստացել ելույթ ունենալ օգոստոսի 15-ին Արտեկում:

«Շատ կուզենայի, որ Հայաստանը «Նոր ալիքի» կեսի չափ կարողանար մրցույթ կազմակերպել ու վերջում այդ ամենից կարողանար արդյունք ստանալ այնպես, ինչպես նրանց հաջողվեց: Նրանք գիտեն՝ ինչ են ուզում ու ինչ պետք է անել արդյունք ստանալու համար»,- ասաց Էրիկը:

Նրա խոսքով, շատ երգիչներ կան, որ գնում-գալիս են ու ասում, որ «զվուկը» լավը չէր: «Մեկը չկա, որ նրանց հարցնի՝ երգե՞լ եք ընդհանրապես «զվուկով»: Ես անձամբ որևէ խնդիր չեմ ունեցել, հակառակը՝ ինձ լավ էի զգում: Ես հաճույք էի ստանում բեմում երգելուց»,- նշեց երգիչը՝ ասելով, որ ավելի շատ հուզմունք է զգացել Երևանում նախընտրական փուլին մասնակցելիս, քան Յուրմալայում առաջին համարի տակ ելույթ ունենալիս:

Էրիկը Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Grizz-Lee-ի հետ 335 միավորով կիսել է 5-րդ հորիզոնականը:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_29222.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 681 | Ավելացրեց: admin | Տեգեր: Էրիկ, Նոր ալիք | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտվողներ: 0