Չորեքշաբթի, 24.04.2024, 14:20
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 20 » Մտքի գրադարան, ազգային գրադարան
14:56
Մտքի գրադարան, ազգային գրադարան
Սանահին
Յուրաքանչյուր մարդ պարտավոր է զարգացնել իր միտքը և նրան ժամանակ առ ժամանակ սնուցել գրքերի պաշարով, ահա,  այսպես էլ կձևավորվի մտքի գրադարանը` ժամանակի ընթացքում:

Քայլում եմ Աբովյան փողոցով, և մոտենում գրախանութին, ահա մարդիկ շուրջս, որոնք հետաքրքրված են նոր բառարաններով և հանրագիտարաններով, կարդացող և գրքերի աշխարհում կատարվող ցանկացած նորության հանդեպ ջերմ ընդունելություն, միգուցե երբեմն քնադատող մասսա: Ակամա մտաբերում եմ, որ երբ փոքր էինք, տատիկս, մեզ համար կարդում էր հեքիաթներ, մեր էպոսը, ու մեզ ոգեկոչում էր մեր պատմությամբ, ազգային հերոսներով, այն ամենով ինչ ունենք և պիտի շարունակի կերտել գալիք պատմությունը իր ապագա սերունդների համար: Հաճախ եմ լսել,  որ ցանկացած հայի օջախ ունի իր թեկուզև փոքր գրադարանը, դա մեզ համար կարծես ազգային հպարտության պես մի բան լինի,  մտաբերում եմ տատիկիս խոսքերից... Եթե չլինի գրադարանում, Աստվածաշունչ, Նարեկացի, Խորենացի… էլ ինչ հայ ես:

Եվ իսկապես, խորին ճշմարտություն կա տատիկիս խոսքերում, այն ազգն է ուժեղ, տոկուն, բոլոր փորձություններին դիմադրող, երբ գաղափարով ու գիտելիքով հզոր է:  Հիմա եմ հասկանում, երբ  այլևս չկա տատիկս, ինչի էին խստապահանջ կերպով, տալիս մեզ կարդալու ազգային գրականություն,  գուցե իսկզբանե պարտավորություն էր թվում, հետո ժամանակի ընթացքում հասկացա, որ գիրք կարդալը նաև հոգու պահանջ է, սնուցում, ոգեղեն հարստություն և մեծ իմաստության ձեռքբերում: Մի զգացողություն, հավատացեք, որ չի կարող տալ, ո’չ հեռուստատեսությունը, և ո’չ էլ ինտերնետը: ճիշտ է, երբեմն ինֆորմացիա ունենալու համար տարբեր թեմաներով, ժամանակ և հրատապություն է պահանջում, այդ իսկ պատճառով ետին պլան են մղվում գրադարանները, որոնցից ավելի շատ օգտվել են մեր ծնողները, բայց դա ևս չի խանգարում տեսնել, օրինակ «Խնկո Ապոր» գրադարանում, թ’ե տարեցներ, և թե երիտասարդներ: Ուրախալի փաստ է, որ դեռ կան օգտվողներ տեխնիկապես զարգացած  դարաշրջանում, երբ ամեն բան համակարգված է տեխնիկայի մեջ:

Այսօր շատ երիտասարդների  այդ թվում և իմ համար, երբեմն ընդունելի տարբերակ է, ելնելովաշխատանքային հրատապությունից, տեղեկատվության քաղումը ինտերնետից:  Ցավով, պիտի նշեմ այն, որ այսօր նոր սերունդին չի գրավում գրականությունը, պատմությունը, այն ամենը, ինչը առհասարակ զարգացնում է մարդու միտքը, անհետաքրքիր է շատերին թվում գրադարան հասկացողությունը, որտեղ, գիրք կարդալու փոխարեն նախնտրում են զրուցել, հիմա ավելի հետաքրքիր են դարձել ֆանտաստիկ գրականությունը, ֆիլմերը, այն ամենը, ինչը հաճախ ագրեսիա է մտցնում, նոր ձևավորվող օրգանիզմում: Ինչ արած, միգուցե, նոր ժամանկներում` նոր պահանջներ, իսկապես ակնհաըտ երևույթ, որ հնարավոր չէ չնկատել, պարզապես միշտ պետք է հնարավորինս երեխային կրթել ազգային գրականությամբ, որպեսզի, հետագայում ավելի ամուր գիտելիքների պաշարով կարողանա դիմակայել և’ կյանքի դժվարություններին, և’ փորձություններին, որոնցից ոչ ոք ապահովագրված և պաշտպանված չէ: Կիրթ ու զարգացած մարդկանց ձեռքերում է մեր ապագայի կերտումը, վաղվա օրը:

Յուրաքանչյուր պետության հիմքը` դա ազգային է, իսկ ազգայինի պահպանումը բնորոշվում է գրքերով: Այն միակ հարստություն է, որ կարող է իմաստավորել, ու տալ բոլոր հարցերի պատասխանները և լուծումները: Ազգը հզու է և կանգուն, եթե կանգուն է նաև մեր մտածելակերպը, ոգին, իսկ դա համոզված եմ, որ բոլոր ժամանկներում էլ ցույց է տալիս նորին մեծություն` ժամանակը, որ ընթանում է իր ճանապարհով, տանելով և’ վատը, և’ լավը: Հավատում եմ, որ կկարողանանք այնքան հոգով կանգուն ու կայուն լինել, որ խելացի ճանապարհ հարթենք: Հավատում եմ:


Աղբյուր`http://blog.liberal.am/index.php/2011-06-18-19-28-18/292-thought-library

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 856 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0