Հինգշաբթի, 18.04.2024, 21:34
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Ն. Արմանի. «Կինոփառատոները, էսթետիկական հաճույք պատճառելուց բացի, համախմբող նշանակություն ունեն»
14:56
Ն. Արմանի. «Կինոփառատոները, էսթետիկական հաճույք պատճառելուց բացի, համախմբող նշանակություն ունեն»
Նորա Արմանի
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը վստահորեն կարող է մրցել յուրաքանչյուր միջազգային կինոփառատոնի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սփյուռքահայ դերասանուհի Նորա Արմանին' հավելելով, որ «Ոսկե ծիրան»-ի առանձնահատկությունն այն է, որ ներկայացվում են այնպիսի ֆիլմեր, որոնք բարձրաձայնում են այժմեական խնդիրների մասին: «Այդ թեմաները ծանոթ եւ հոգեհարազատ են հանդիսատեսին: Այդ է պատճառը, որ փառատոնն այդքան մեծ հնչեղություն ունի»,- ասաց դերասանուհին: Նա նաեւ փառատոնի առավելություններից համարեց այն, որ ներկայացվում են չափազանց թարմ ֆիլմեր, որոնք վերջերս են արժանացել Կաննի կինոփառատոնի մրցանակների եւ այլն:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար կինոփառատոնի կազմակերպիչներին' Ն. Արմանին նշեց, որ փառատոնի կազմակերպիչներն ամեն հնարավորն անում են, իսկ խորհուրդներ տալը շատ հեշտ է: «Իհարկե, կարելի էր ավելի շատ հյուրեր հրավիրել, ավելի շատ ֆիլմեր ցուցադրել, բայց չպետք է մոռանալ, որ այդ ամենը կապված է ֆինանսական մեծ դժվարությունների հետ»,- ասաց դերասանուհին' շեշտելով, որ փառատոնը տարեցտարի ավելի է ընդարձակվում:

Կարեւորելով Հայաստանում անցկացվող յուրաքանչյուր փառատոն' Նորա Արմանին նշեց, որ դրանք, էսթետիկական հաճույք պատճառելուց բացի, համախմբող նշանակություն ունեն: «Յուրաքանչյուր նմանատիպ ձեռնարկ պետք է քաջալերվի: Դրանց շնորհիվ այլ ազգի ներկայացուցիչները կգան Հայաստան, կսիրահարվեն եւ կմնան այստեղ»,- կատակեց նա:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659121/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 632 | Ավելացրեց: admin | Տեգեր: Նորա Արմանի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Valentina   (04.08.2012 07:11) [Նյութ]
That's an asttue answer to a tricky question

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0