Շաբաթ, 20.04.2024, 00:56
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 14 » Նամակ` Սերժ Թանկյանին
15:03
Նամակ` Սերժ Թանկյանին
 Սերժ Թանկյան
Տարբեր էկոլոգիական խմբերից մի խումբ բնապահպաններ նամակ են գրել ռոք-երգիչ Սերժ Թանկյանին, ով Հայաստանում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման առթիվ: Նամակում, մասնավորապես, ասված է.

«Անչափ ուրախ ենք, որ վերադարձել ես Հայաստան, քանզի քո խոսքի, ոգու, մոտիվացիոն երաժշտության կարիքը հայ մարդը շատ ունի: Գիտես, ստրկատիրական, վախերով լի մթնոլորտում հուսալքված հայ մարդը կորցրել է իր երբեմնի հավատը և ձգտումը դեպի լույսը:

Բայց մենք` քո հետ միասին փորձում ենք փշրել այն կարծրատիպերը, որոնք խանգարում են մեզ ազատ շնչելու, ստեղծագործելու, զարգանալու` չվերացնելով շրջակա միջավայրը: Այսօր զարգացման անվան տակ ոչնչացվում են հսկայական լեռնաշղթաներ`ոսկու, մահաբեր ուրանի, մոլիբդենի, պղնձի, երկաթի, արծաթի և այլ մետաղների կորզման, գերշահույթ ստանալու նպատակով:

Այսօր այդ նույն զարգացման կամ աշխատատեղերի բացման նպատակով հենց հայի ձեռքերով հօդս են ցնդում կուսական վայրի անտառներ` դարձնելով մեր երկիրը ամայի, անմարդաբնակ ու անշունչ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ըստ 2005թ. հրապարակված մի զեկույցի` Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում անոմալ ծնունդների թվով երկրորդն է Ղրղզստանից հետո: Երբեմնի բիբլիական Հայաստանը իր բերի արարչական հողով դառնում է չբեր, թունավոր և վտանգավոր մարդու վերարտադրման համար:
Այսօր բնապահպանությունը ընկալվում է որպես շարժում կառավարության, իշխանությունների դեմ, ուստի շատ վախեցած արվեստագետներ , մտավորականներ շարունակաբար լռում են, որն այս պարագայում աններելի է:
Բայց մեր ուզածն ընդամենը ներդաշնակվելն է ու բնության օրենքների հետ համահունչ ապրելն է: Դրա համար մենք պատրաստ ենք պայքարել մինչև արդյունք, քեզ հետ միասին:

Խնդրում ենք զարկ տուր հայ հասարակությանը, կառավարությանը, սփյուռքահայությանը քո կոչերով, երգերով, ոգեշնչող խոսքով կամ խոսուն լռությամբ…»:

Նամակի մասին տեղեկացնում է երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/08/13/namak-tankyanin/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 715 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սերժ Թանկյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0