Ուրբաթ, 19.04.2024, 11:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 21 » Նամականիշեր` նվիրված 5-րդ Համահայկական խաղերին
13:52
Նամականիշեր` նվիրված 5-րդ Համահայկական խաղերին
Նամականիշեր` նվիրված 5-րդ Համահայկական խաղերին
Այսօր շրջանառության մեջ դրվեց 5-րդ Համահայկական խաղերին նվիրված հերթական գեղաթերթիկը:

Նամականիշերի թողարկումը «Հայփոստ»-ում շարունակական բնույթ է կրում:

Առաջին նամականիշը շրջանառության մեջ է դրվել 1999թ-ին` 1-ին Համահայկական խաղերի ժամանակ և հաջորդաբար` 2001, 2003 և 2007 թվականներին:

«Հայփոստ» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ընգծելով սպորտային թեմաների` «Հայփոստ»-ի ուշադրության կենտրոնում մշտապես գտնվելու փաստը, վստահություն հայտնեց, որ այս մեկը նույնպես իր առանձնահատուկ տեղը կգտնի ֆիլատելիստների հավաքածուի մեջ. «Մենք ունենք հայ օլիմպիական չեմպիոններին, սպորտային միջազգային մրցաշարերին նվիրված նամականիշերի շարք»:

ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն էլ, Համահայկական խաղերին նվիրված նամականիշերն առաձնացրեց ոչ միայն իրենց գեղագիտական նշանակության համար. «Դրանք ազգային միասնությունը ընդգծելու խորհուրդ ունեն»,-նկատեց նախարարը` հավելելով, որ այս նամականիշերը նաև պատմամշակութային փաստաթուղթ են:

Գեղաթերթիկի մարման արարողությանը ներկա Հայաստանի ֆիլատելիստների միության անդամներն ու անվանի սպորտսմենները շնորհակալական խոսքեր հնչեցրեցին` հպարտությամբ ասելով, որ սպորտային թեմաներով հայկական նամականիշերն արդեն մեծ տարածում ունեն և իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում աշխարհի ֆիլատելիստների հավաքածուներում:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/08/20/hay-post/

Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 886 | Ավելացրեց: admin | Տեգեր: Նամականիշ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0