Ուրբաթ, 19.04.2024, 20:39
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Նարեկ Հախնազարյանի «որս» է սկսվել. թավջութակահարի առջև լայն հորիզոններ են բացվում (տեսանյութեր)
15:08
Նարեկ Հախնազարյանի «որս» է սկսվել. թավջութակահարի առջև լայն հորիզոններ են բացվում (տեսանյութեր)
Արարատյան
«Սա իսկական հաղթանակ է, և շատ դժվար հաղթանակ՝ միլիոնից մեկին չի տրվում»,- ասաց խմբավար Էդուարդ Թոփչյանը՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը ներկայացնելով Չայկովսկու անվան մրցույթում թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հաղթանակը:

Ըստ նրա՝ Չայկովսկու անվան մրցույթը թավջութակահարների համար ամենահեղինակավորն է և հաղթողներին մեծ հնարավորություններ է տալիս՝ համերգներով շրջագայելու Տոկիոյում, Լոնդոնում, Ռուսաստանի քաղաքներում։

«Այս մրցույթի արդյունքում ամբողջ տարվա ընթացքում և հետո էլ նա պլանավորված համերգներ ունի, և երկու-երեք հայտնի գործակալություններ որսի են դուրս եկել Նարեկի հետևից։ Եվ արդեն ընտրում ենք»,- ասաց Թոփչյանը։

Նշվեց, որ այս տարի թավջութակահարների մրցույթը բարձրագույն մակարդակի էր։

Թոփչյանը նշեց, որ Նարեկն առաջինն է Հայաստանից, որ հաղթել է այս մրցույթում. «Եղել է ևս մեկը՝ Կարինե Գեորգյան, սակայն նա Հայաստանը չի ներկայացրել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթում «Թավջութակ» անվանակարգում այս տարի հաղթել է Հայաստանը ներկայացնող անվանի երաժիշտ Նարեկ Հախնազարյանը:

Այդ անվանակարգում եզրափակիչ էին անցել 5 երկրների՝ Իտալիայի, Գերմանիայի, Բելառուսի, Ֆրանսիայի ու Հայաստանի ներկայացուցիչները:


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/01/hakhnazaryan/







Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 611 | Ավելացրեց: admin | Տեգեր: Էդուարդ Թոփչյան, Նարեկ Հախնազարյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0