Ուրբաթ, 29.03.2024, 16:06
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 23 » Նարեկ Հախնազարյանը Չայկովսկու անվան մրցույթի երկրորդ փուլի երկրորդ բաժին է անցել
14:46
Նարեկ Հախնազարյանը Չայկովսկու անվան մրցույթի երկրորդ փուլի երկրորդ բաժին է անցել
Նարեկ Հախնազարյան
Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող թավջութակահար Նարեկ Հախնազարյանը անցել է մրցութային երկրորդ փուլի երկրորդ բաժին: Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը, երկրորդ փուլի երկրորդ բաժնի լսումները կայանալու են հունիսի 23-24: Հախնազարյանը ելույթ է ունենալու մրցույթի առաջին օրը:

Մրցույթը մեկնարկել է հունիսի 14-ին և կշարունակվի մինչև հունիսի 29-ը: Մրցանակաբաշխությունը կկայանա հունիսի 30-ին, իսկ գալա-համերգը` հուլիսի 1-ին: Այս տարվա մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մի շարք աշխարհահռչակ երաժիշտներ, ինչպիսիք են դաշնակահար Դենիս Մացուևը, կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, ալտահար Յուրի Բաշմետը, ջութակահար Մաքսիմ Վենգերովը, օպերային երգիչներ Ելենա Օբրազցովան, Աննա Նետրեբկոն, Պլասիդո Դոմինգոն և ուրիշներ:
Մրցույթին հաղթած մասնակիցը կարժանանա 20.000 եվրո մրցանակի, երկրորդ տեղի դափնեկիրը՝ 15.000 եվրոյի, երրորդ տեղի դափնեկիրը 10.000-ի, չորորդ տեղ զբաղեցրածը՝ 5.000, իսկ հինգերորդ տեղ զբաղեցրած մասնակիցը կարժանանա 3.000 եվրո մրցանակի:

Այս տարի մրցույթին մասնակցում են 122 երաժիշտներ 29 երկրից: Ընդհանուր թվով ներկայացված է եղել 583 հայտ 50 երկրից: Մրցույթը անց է կացվում դաշնամուր, ջութակ, թավջութակ և մեներգ անվանակարգերում:
Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ.-ն Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73039/


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 839 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0