Երեքշաբթի, 16.04.2024, 18:05
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 23 » Նարեկը վերադրձավ ոսկով (տեսանյութ)
13:36
Նարեկը վերադրձավ ոսկով (տեսանյութ)
Նարեկ Հախնազարյան
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիպեց լրագրողների հետ: Հնադիպման առիթը Նվագախմբի` հուլիսի 24-ին կայանալիք համերգաշրջանի եզրափակիչ տոնական համերգը` նվիրված Նարեկ Հախնազարյանի` վերջերս Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում ունեցած հաղթանակին: Նարեկը` ինքը, համերգին հանդես կգա որպես մենակատար: Համերգային ծրագրում ընդգրկված կլինի նաև Պյոտր Իլյիչ Չայկովսկու Ռոկոկո թեմայով վարիացիաները, որի կատարմամբ էր նաև, որ երաժիշտը հաղթեց մրցույթը:

Քսաներեքամյա թավջութակահարը ներկայումս, որպես Մոսկվայի և Բոստոնի New England Music կոնսերվատորիաների ուսանող, ընդգրկված է Բոստոնի կոնսերվատորիայի հեղինակավոր Artist Diploma ստանալու ծրագրում: Միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է. Չայկովսկու մրցույթում 1-ին մրցանակի, Ոսկե Մեդալի և 2 հատուկ պարգևների արժանանալուց բացի, Կորեայի Geongnam միջազգային մրցույթի 2-րդ, ԱՄՆ-ի Johansen երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր է, 2007թ. Արամ Խաչատրյան մրցույթի 1–ին և Ոսկե մեդալակիր է: Մասնակցել է Մստիսլավ Ռոստրապովիչի, Դավիդ Գերինգասի, Լորենս Լեսսերի և այլ մեծանուն երաժիշտների վարպետության դասերին: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրների հեղինակավոր սրահներում:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր մաեստրո Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ առանձնակիորեն ուրախ է համերգաշրջանն ամփոփել Նարեկ Հախնազարյանի հետ համատեղ համերգով: 2010-2011թթ. համերգաշրջանը դասական երաժշտությունը երիտասարդ սերնդին մատուցման տեսանկյունից ՀՊՖՆ-ի համար հատկապես հաջողված էր. հիշեցնենք, որ այս տարվա սկզբին էր, որ Նվագախումբը համերգներով հանդես եկավ Հանրապետության առաջատար մի քանի ԲՈՒՀ-երում և ուսանողների համար հիմնեց դասական երաժշտության ակումբները: Նշենք նաև, որ 2010-2011թթ. համերգաշրջանի համար հատկապես նշանակալից էին հայ դասական երաժշտարվեստը ներկայացնող շքեղ երեկոները, որոնք արժանացան ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ունկնդիրների ուշադրությանը և հիացմունքին: Հայ երիտասարդ երաժիշտի հետ և վերջինիս հաղթանակին նվիրված հանդիսությամբ համերգաշրջանի ամփոփումը այս իմաստով խորհրդանշական է:

Նյութը` Ֆոտոլրագրող Հայկ Կարապետյանի


Աղբյուր`http://www.neonews.am/news/id/11925.html





Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 726 | Ավելացրեց: admin | Տեգեր: Նարեկ Հախնազարյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0