Ուրբաթ, 26.04.2024, 01:34
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Ներկայացվեց սփյուռքահայ գրող Մ. Ադամյանի «Թատերգություններ» գիրքը
22:09
Ներկայացվեց սփյուռքահայ գրող Մ. Ադամյանի «Թատերգություններ» գիրքը
Մանուել Ադամյանի «Թատերգություններ» գիրքը
Հայաստանի երաժշտական ընկերությունում այսօր ներկայացվեց սփյուռքահայ գրող Մանուել Ադամյանի «Թատերգություններ» գիրքը: Այն հրատարակվել է Հայաստանում եւ կներկայացվի նաեւ Սփյուռքում: Մ. Ադամյանը ծնվել է Բեյրութում, այժմ ապրում է Լոնդոնում:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մ. Ադամյանը, գիրքը 15 թատերգությունների հավաքածու է: Նրանում տեղ դտած «Անողոք ճակատագիր»-ը, «Սփյուռք կոչեցեալ»-ը, «Մեծ եղեռն»-ը նախորդ տարիներին լույս են տեսել առանձին գրքերով:

«Գրքում զետեղված ստեղծագործությունները պատմական-հայրենասիրական են: Կան նաեւ հոգեբանական դրամաներ: Այսինքն' ստեղծագործություններն այնպես են գրված եւ այնպիսի թեմաներով են, որ նախատեսված է յուրաքանչյուր ընթերցողի համար: Կարծում եմ' յուրաքանչյուրը կարող է իրենը գտնել այս գրքում»,-ասաց Մ. Ադամյանը: «Թատերգություններ»-ում կան պիեսներ, որոնք արդեն բեմադրվել են:

Մ. Ադամյանը 15 գրքի հեղինակ է: Նա գրական աշխարհ մուտք է գործել որպես բանաստեղծ, սակայն 80-ական թվականների սկզբին բանաստեծություններին զուգահեռ հանդես է եկել նաեւ որպես թատերագիր: Նշված ժամանակահատվածում Միջին Արեւելքի սփյուռքի մեջ քաղաքական նոր շարժումներ տեղի ունեցան: Այդ իրողությունները պատճառ դարձան, որ լույս տեսնի «Անողոք ճակատագիր» եւ «Սփյուռք կոչեցեալ» թատերական գործերը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Մ. Ադամյանը հայկական Սփյուռքի կարեւորագույն դեմքերից մեկն է: Նա մեծ դերակատարություն ունի Սփյուռքի հայապահպանության գործում:

«Շատ ուրախ ենք կազմակերպելու նրա գրքի շնորհանդեսը: Կարծում եմ' Մ. Ադամյանը բավականին հետաքրքիր է ներկայանում հայ հասարակությանը այս գրքով: Նա անդրադառնում է քրիստոնեության արմատներին, հայապահպանության ներկա իրավիճակին եւ այլն»,-ասաց Հ. Հակոբյանը:

Մ. Ադամյանը 2010թ-ին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգեւատրտվել է «Մովսես Խորենացի» մեդալով, Սփյուռքի նախարարության պատվոգրով, ինչպես նաեւ Լեռանային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով եւ հուշամեդալով:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/657241/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 598 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0