Ուրբաթ, 19.04.2024, 22:42
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 6 » Նոնա Գաբրիելյան
14:57
Նոնա Գաբրիելյան
 Նոնա Գաբրիելյան
Օգոստոսի 4-ին "Բյուրոկրատ” գրախանութում հավաքվածներն եկել էին շնորհավորելու նկարչուհի եւ գրող Նոնա Գաբրիելյանին բանաստեղծությունների հավաքածուի շնորհանդեսի առիթով: Հեղինակը հերոսություն համարեց նման շոգին տնից դուրս գալը եւ գնահատեց բոլորի ներկայությունը:):

"Խոսքի գույնը”. այսպես է կոչվում տիկին Նոնայի բանաստեղծությունների հավաքածուն: Հեղինակը ստեղծագործություններից մեկում նշում է. "Չիմանալով տառերը հարազատ` հոգով եմ գրում”:

"Հայերեն գիտեմ, սակայն, ցավոք, ես ապրում, մտածում ու ստեղծագործում եմ ռուսերենով”,- նշեց ռուսերեն ստեղծագործող հեղինակը:

Կարդալով բանաստեղծությունները` Նոնայի ընկերներից մեկը վստահեցրել է նրան, որ դրանք, անպայման, պետք է հնչեն նաեւ հայերենով: Արդյունքում բանաստեղծությունները Հրաչյա Բեյլարյանի կողմից թարգմանվել են հայերեն եւ նոր շունչ ստացել:

Նոնա Գաբրիելյանի "Խոսքի գույնը” կոնկրետ գույն չունի: "Այն կարմիր կամ կանաչ չէ: Սա մի գույն է, որ բաղկացած է իմաստից, մտքից, երանգավորումից, փիլիսոփայական երեւույթներից”,- պարզաբանեց հեղինակը:

Գրախանութում կախված էին նաեւ Նոնա Գաբրիելյանի հեղինակած նկարները, որոնք գրքում օգտագործվել են որպես պատկերազարդումներ: Շնորհանդեսի ընթացքում տիկին Նոնան ռուսերեն լեզվով կարդաց իր ստեղծագործությունները: Բանաստեղծությունները ընթերցեց նաեւ դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Ի դեպ, գործերը հնչեցին նաեւ հայերենով:

Նոնա Գաբրիելյանը ծնվել է Թբիլիսիում: "Ես չէի կարծում, որ ծնվել եմ Վրաստանում, համարում էի` դա Սովետական Միությունն է”,- նշեց նա: Նոնան դպրոցն ավարտել է Թբիլիսիում, իսկ 19 տարեկանում ընդմիշտ հեռացել է Վրաստանից ու հաստատվել Երեւանում` ավարտելով Երեւանի գեղարվեստի ինստիտուտը:

Նոնա Գաբրիելյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է, ինչպես նաեւ հանդիսանում է Լեհաստանի "Կերամոս” միավորման անդամ: Նկարչուհին 13 անհատական ցուցահանդես է ունեցել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կանադայում, Լեհաստանում, Չեխիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, այդ թվում` նաեւ Հայաստանում:

Վերջին 20 տարվա ընթացքում Նոնա Գաբրիելյանը երկու տուն ունի. նկարչուհի, գրողը  բնակություն է հաստատել նաեւ Գերմանիայում. "Կես տարի այնտեղ եմ, կես տարի` այստեղ: Շատ եմ կարոտում երկու տունս էլ”:

2003 թվականին լույս է տեսել Նոնա Գաբրիելյանի  "Осколки неба” ռուսալեզու առաջին գիրքը: Մինչ այդ նա գրել է, սակայն` գաղտնի:): Իր հեղինակային ստեղծագործությունները Նոնան ցույց է տվել միայն մորը: Իսկ մայրն իր հերթին երազել է մեկ օր տեսնել աղջկա հեղինակային գիրքը: Նոնան մորը մահվանից հետո նրան նվեր է մատուցել` տպագրելով բանաստեղծությունների հավաքածուն:

2005 թվականին լույս է տեսել նրա երկրորդ` "Прикосновение” գիրքը: Նոնան տպագրել է նաեւ բանաստեղծությունների հավաքածու ռուսերեն եւ գերմաներեն լեզուներով: Գիրքը կոչվում է "Ins Nirgenduo” եւ թարգմանաբար նշանակում է "Ոչ մի տեղից”:

Նոնան շարունակում է ստեղծագործել. հավաքվել են նրա հեղինակած փոքրիկ պատմվածքները, որոնք հեղինակը նույնպես պլանավորում է մեկ օր տպագրել:):

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


Աղբյուր`http://www.bravo.am/news/%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1-%D5%A3%D5%A1%D5%A2%D6%80%D5%AB%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 775 | Ավելացրեց: admin | Տեգեր: Բյուրոկրատ” գրախանութ, Նոնա Գաբրիելյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0