Երեքշաբթի, 23.04.2024, 14:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » «Նոր ալիք 2011». Էրիկը առաջին մրցութային օրը զբաղեցրել է 9-րդ տեղը
17:36
«Նոր ալիք 2011». Էրիկը առաջին մրցութային օրը զբաղեցրել է 9-րդ տեղը
Էրիկ
Հուլիսի 27-ին Յուրմալայում կայացավ «Նոր ալիք 2011» երիտասարդ կատարողների10-րդ միջազգային մրցույթի առաջին մրցութային օրը: Հայաստանը, մրցույթում, ներկայացնում է երգիչ Էրիկը:

Նա ելույթ ունեցավ առաջին համարի տակ և 108 միավորով առայժմ գտնվում է 9-րդ տեղում: Առաջին տեղում է ԱՄՆ-ն ներկայացնող Ջեյդեն Ֆելդերը 120 միավորով:

Ժյուրիի կազմում ընդգրկված են երգահաններ Իգոր Կրուտոյը, Ռայմոնդ Պաուլսը, Յուրի Անտոնովը, Իգոր Նիկոլաևը, երգիչներ Վալերի Մելաձեն, Լայմա Վայկուլեն, Ֆիլիպ Կիրկորովը, Լեոնիդ Ագուտինը, Վալերիան և պրոդյուսերներ Կոնստանտին Մելաձեն ու Մաքս Ֆադեևը:

Ավելի վաղ, Էրիկը PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ երրորդ օրը կատարելու է նոր երգ, որի հեղինակն է Մարտին Միրզոյանը: Էրիկի խոսքով, երգում շեշտը դրված է հիթային լինելու վրա, սակայն հատվածաբար նա կցուցադրի իր ձայնային տվյալները ժյուրիի համար: Երգիչը նաև հայտնել էր, որ մրցույթի մյուս մասնակիցների թվում կան բավական լավ կատարողներ, սակայն կոնկրետ չի կարող նշել ֆավորիտին, քանի որ, ըստ նրա, մրցույթը շատ անկանխատեսելի է:

Մրցույթի կազմակերպման գաղափարի հեղինակները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է սկսած 2002 թվականից, որտեղ առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք:

2010թ-ին մրցույթի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը: Այս տարի մրցույթի եզրափակչում ելույթ կունենան 16 մասնակիցներ 14 երկրներից: Մրցույթին առաջին անգամ կմասնակցի Տոգոն:

Մրցույթը շարունակվելու է մինչև հուլիսի 31-ը:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75103/


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 747 | Ավելացրեց: admin | Տեգեր: Էրիկ, Նոր ալիք 2011 | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0